Ուկրաինա. Ռուսաստանը ծրագրում է նոր մոբիլիզացիա

Վոլոդիմիր Զելենսկիի  խոսքով՝ Մոսկվան մտադիր է նոր խոշոր հարձակում  սկսել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է լրացուցիչ զորքերմոբիլիզացնել նոր խոշոր հարձակման համար։

Կիևը շաբաթներ շարունակ ասում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է կարգադրել ևս մեկզանգվածային զորակոչ և փակել սահմանները՝ թույլ չտալու տղամարդկանց փախչել զորակոչից: Հարյուրհազարավոր տղամարդիկ լքել են Ռուսաստանը սեպտեմբերին Պուտինի հայտարարած առաջին մոբիլիզացիայիցհետո:

«Մենք կասկած չունենք, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը կհավաքի բոլոր նրանց, ում կարող են՝փորձելու շրջել պատերազմի ալիքը և գոնե հետաձգել իրենց պարտությունը», - ասել է Զելենսկին՝ հավելելով. «Մենքպետք է տապալենք ռուսական այս սցենարը։ Ահաբեկիչները պետք է պարտվեն: Նրանց նոր հարձակման ցանկացածփորձ պետք է ձախողվի»:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ուկրաինական զորքերի հարվածից Մակիիվկայի զորանոցում տասնյակ զինակոչիկներ են սպանվել՝ առաջացնելով ներքին ամենալուրջ քննադատությունը Մոսկվայի դեմ:

Պուտինն անցյալ ամիս ասել է, որ հետագա մոբիլիզացիայի կարիք չկա։ Երեքշաբթի, սակայն, մի խումբ կանայք, ովքեր ներկայանում են որպես ռուս զինվորների այրիներ, կոչ են արել Պուտինին տղամարդկանց զանգվածայինմոբիլիզացիա սկսել, ինչը կարող է նշան լինել, որ Կրեմլում դիտարկվում է դրա հավանականությունը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը յոթհրթիռային հարված է հասցրել, 18 օդային հարված և ավելի քան 85 բազմակի հրթիռային հարված երեքքաղաքներում՝ Կրամատորսկում, Զապորոժիեում և Խերսոնում:

«Կան քաղաքացիական զոհեր»,- ասվում է զեկույցում։

Ուկրաինայի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ ռուսական զորքերը շարունակում են կենտրոնանալ Բախմուտիշրջանում առաջխաղացման վրա: Այն մի քանի ամիս է ռուսական հարձակումների հիմնական թիրախն է, և այնտեղերկու կողմերը կարող են հազարավոր զինվորներ կորցրել ինտենսիվ մարտերում։

Զելենսկին ասել է, որ կշարունակի ապավինել Արևմուտքի աջակցությանը: Գերմանիայի արտաքին գործերինախարար Անալենա Բուրբոքը հայտարարել է, որ Պուտինի «մտքում ոչինչ չկա, բացի Ուկրաինայի կործանումից»՝հավելելով, որ կարևոր է շարունակել զենք մատակարարել Կիևին: