Ուկրաինական զորքերը ռուսների հարձակումները հետ են մղել Դոնեցկի և Լուհանսկի մարզերում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի օրը հայտնել է, որ ուկրաինական ուժերը հետ են մղել Լուհանսկի մարզի երկու և Դոնեցկի վեց բնակավայրերի ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերի կողմից իրականացված հարձակումները:

Միաժամանակ գլխավոր շտաբը զեկուցել է Զապորոժիեի մարզի Խերսոնի և Խարկովի մարզում բնակավայրերի ուղղությամբ ռուսական նոր գնդակոծությունների մասին։

Այս նոր գրոհները տեղի են ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ՌԴ-ի արտգործնախարարը Կիևին հորդորեց ընդունել Մոսկվայի պահանջները։

Նախարարը պահանջում էր, որ Ուկրաինան ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքի մեկ հինգերորդի գրավվման փաստը:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ռազմական իրավիճակի վերաբերյալ իր վերջին զեկույցում նշել է, որ ուկրաինական և ռուսական զորքերի միջև մարտերը հատկապես ինտենսիվ են եղել Դոնեցկի մարզի Բախմուտի և Լուհանսկի մարզի Սվատովոյի մոտակայքում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի երեկոյան իր տեսաուղերձում Դոնբասի առաջնագծում ստեղծված իրավիճակը «բարդ և ցավալի» էր անվանել։

Եթե Ռուսաստանը Բախմուտը վերցնի իր վերահսկողության տակ, ապա այն կարող է օգտագործել երկու ավելի մեծ քաղաքների՝ Կրամատորսկի և Սլավյանսկի դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, ներառյալ նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափը, որը սահմանվել է դեկտեմբերի 5-ին՝ պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելու նպատակով:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասաց, որ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կարող է գերազանցել 2023 թվականին արդյունահանման 2%-ի կանխատեսումները, քանի որ նավթի գնի սահմանափակումները կրճատում են արտահանման եկամուտները, ինչը ամենավառ խոստովանությունն է, որ այդ սահմանափակումները կարող են հարվածել Ռուսաստանի ֆինանսներին:

‘’Ռոյթերս’’