Պաշտոնական Կիևը կարծում է, որ ռազմական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության իրանական օբյեկտները պետք է վերացվեն, իսկ դրանց մատակարարները՝ ձերբակալվեն:
Ուկրաինայի նախագահի օգնական Միխայլո Պոդոլյակը դեկտեմբերի 24-ին իր պաշտոնական Twitter-ում գրել է, որ Իրանը «խայտառակ կերպով խախտում է միջազգային պատժամիջոցների ինստիտուտը» և կոչ արել վերացնել իրանական ռազմական ձեռնարկությունները։
Կիևը Թեհրանին մեղադրում է Ռուսաստանին 1700 «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ, որոնք օգտագործվում են Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին հարվածելու համար։ Իրանը դեռ հերքում է այս մեղադրանքները։
Ուկրաինայի հետախուզության ղեկավարը երեկ հրապարակված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն արդեն արձակել է մոտ 540 անօդաչու թռչող սարք Ուկրաինայի ինչպես ռազմական թիրախների, այնպես էլ քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա