Մի քանի պայթյուն է որոտացել ռուսական ռազմական օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմավարական ռմբակոծիչները
Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Էնգելսի ռուսական ռազմական օդանավակայանում պայթյունների մասին, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ։
Սարատովի մարզի Էնգելսի ավիաբազան գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից առնվազն 700 կիլոմետր հեռավորության վրա։
Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել պայթյունների մասին տեղեկությունը։ Reuters-ը նույնպես չի կարողանում ինքնուրույն ստուգել ստացված տեղեկատվությունը։
Ուկրաինական RBC-Ukraine լրատվական գործակալությունը հայտնում է ավիաբազայի մոտ երկու պայթյունի մասին։
Ռուսական Baza telegram ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ քաղաքում լսվել են օդային ռմբակոծության ազդանշաններ և պայթյունների ձայներ։
Մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ միջադեպն է Էնգելս-2 ավիաբազայի տարածքում։ Դեկտեմբերի 5-ին բազայի թռիչքուղու վրա անօդաչու թռչող սարք է ընկել՝ վնասելով երկու Տու-95 ռմբակոծիչ։
Telegram-ի մի քանի ալիքներ տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում են թռիչքներ և լսվում են ձայներ, որոնք նման են օդանավակայանի մոտ պայթյուններին։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա