ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապաստան հայցող միգրանտների հոսքը ստիպել է Թեքսաս Էլ Պասո քաղաքիիշխանություններին արտակարգ դրություն հայտարարել:
Էլ Պասոյի քաղաքապետ Օսկար Լիզերն ասել է՝ «Մենք այստեղ նախապատրաստվում են: Շաբաթ օրը արտակարգդրություն հայտարարեցինք, որպեսզի պատրաստ լինենք, և բոլոր նրանք, ովքեր գալիս են Էլ Պասո, հարգանքովվերաբերվեն»:
Միգրանտները հավաքվում էին սահմանին նախքան «Title 42»-ի՝ Թրամփի ժամանակաշրջանի քաղաքականությանծրագրի ավարտը: Այդ օրենքը թույլ էր տալիս միգրանտներին անհապաղ արտաքսել հանրային առողջությանարտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսին COVID-ի համաճարակն էր:
Ծրագրի ժամկետը պետք է ավարտվեր այսօր, սակայն երեկոյան ԱՄՆ Գերագույն դատարանը կասեցրել է դրաչեղարկումը:
Չնայած «Title 42»-ը առայժմ ուժի մեջ կմնա, Էլ Պասոյի իշխանությունները հայտարարել են, որ պահելու ենարտակարգ դրությունը: Նրանք ասում են, որ հավելյալ ֆինանսավորումը կօգնի ապաստան տրամադրելմիգրանտներին նախքան ԱՄՆ-ում իրենց վերջնական ուղղություններ մեկնելը:
Նիկարագուացի միգրանտ Միգել Էրնանդեսի խոսքով՝ «Ես երբեք չեմ ապրել այս տեսակի ցուրտ եղանակին և նմանփորձ չեմ ունեցել, բայց փառք Աստծո, մենք լավ ենք»:
Էլ Պասոյի բնակիչները նույնպես միավորվել են՝ աջակցելու միգրանտներին, ովքեր գիշերելու տեղ չունեն, քանի որկացարանները գերբնակեցված են։
Էլ Պասոյի բնակիչ Լուիս Գիլենն ասել է՝ «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք միգրանտներին, օգնենք միմյանց: Նրանք գալիս են դժվար պայմաններով»:
Էլ Պասոյի քաղաքապետն ակնկալում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ևս 20 հազար միգրանտներկժամանեն և կփորձեն մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Your browser doesn’t support HTML5