Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դեմ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման արդյունքում չորեքշաբթի օրը վնասվել է վարչական երկու շենք:
Քաղաքի Շևչենկովսկի շրջանում պայթյունների մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է «Շահեդ» մակնիշի անօդաչու թռչող 13 սարք:
‘’Ակնհայտ է, որ ռուս զինվորականներն իրենց վստահ են զգում միայն խաղաղ քաղաքների վրա հարձակվելիս’’,- ասված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում:
Անօդաչու թռչող սարքերի մշակման և մատակարարման պատճառով Եվրամիությունը սկսել է պատժամիջոցներ ընդդեմ Իրանի:
Այլ հաղորդագրությունների համաձայն, ըստ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի, Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են իրականացրել: Անդրեյ Երմակը թվիթերում գրել է, որ փոխանակումը ներառում է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի՝ Սուեդի Մուրեքեզին:
The New York Times-ը և The Washington Post-ը հուլիսին ամսին հայտնել էին, որ Մուրեքեզին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վետերան է, որն Ուկրաինա է տեղափոխվել չորս տարի առաջ: Ռուսամետ ուժերը նրան ձերբակալել են հունիսին Ուկրաինայի հարավային Խերսոն քաղաքում: Մուրեքեզիի եղբայրն ասել է, որ նրան կեղծ մեղադրանք է առաջադրվել ուկրաինամետ ցույցերին մասնակցելու համար:
Չորեքշաբթի օրն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ
Զելենսկին Նոր Զելանդիային հորդորել է աջակցել խաղաղության ծրագրին, որը կկենտրոնանա նաեւ Ռուսաստանի կողմից տասն ամիս առաջ սկսված պատերազմի արդյունքում բնության աղտոտվածության վրա: Տեսաուղերձով նա կոչ է արել Նոր Զելանդիայի խորհրդարանին, հայտնելով այն մասին, որ ռուսական հարձակումները աղտոտել են գետերը, հեղեղել ածխի հանքերը և ոչնչացրել քիմիական օբյեկտները: Նա ասել է, որ Ուկրաինայի տարածքի 174,000 քառակուսի կիլոմետրը աղտոտված է ականներով և չպայթած զինամթերքով:
«Ավերված տնտեսությունն ու ենթակառուցվածքները կարելի է վերականգնել։ Դրա համար տարիներ են պահանջվում»,- ասել է Զելենսկին։ ‘’Բայց անհնար է վերականգնել ավերված բնությունն այնպես, ինչպես անհնար է վերականգնել կործանված կյանքերը’’։
Երեքշաբթի ուշ երեկոյան ուկրաինացիներին ուղղված իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցել են իր երկրին երկու համաժողովներից հետո, որոնք ապահովել են ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն մոտ 70 երկրներից և հաստատություններից: