Նավալնին հաղորդում է բանտում հոգեբանական ճնշումների մասին

Քաղաքական գործչի խոսքով՝ իր նոր խցակիցը այլ խուց տեղափոխելու դիմում է գրել, սակայն բանտի ղեկավարությունը մերժել է վերջինիս դիմումը

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է կալանավայրի ղեկավարության կողմից հոգեբանական ճնշումների մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ չպահպանող իր պատժախուց են տեղափոխել մի բանտարկյալի, ով չի հետևում անձնական հիգիենայի կանոններին: Դրա մասին եղան մի շարք գրառումներ ընդդիմադիրի Twitter-ում։

Նավալնիի խոսքով՝ փոքր խցերում, որտեղ տարածությունը մարդկանց միջև ընդամենը պարզած ձեռքի երկարության չափով է, հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր է: «Այս իմաստով խնդրահարույց բանտարկյալն անմիջապես կդարձնի ձեր կյանքը անտանելի։ Բայց ամեն ինչ օրենքով է։ Ահա թե ինչ է հայտնում վարչակազմը ուրախ և ժպիտը դեմքին՝ ի պատասխան իմ վրդովմունքի»,- ասված է ընդդիմադիրի անունից հաղորդագրության մեջ:

Նավալնին պնդում է, որ իր նոր խցակիցը այլ խուց տեղափոխելու դիմում է գրել։ Գաղութի վարչակազմը մերժել է նրան։ Ընդդիմադիրը ստիպված է եղել «սպառնալիքների, ճիչերի, խղճի կանչերի» միջոցով՝ ստիպել խցակցին պահպանել անձնական հիգիենան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիրի շրջանի խիստ ռեժիմի գաղութում երկար ժամկետի դատապարտված Ալեքսեյ Նավալնիին ութերորդ անգամ ուղարկել են պատժախուց։ Այս անգամ նա պետք է այնտեղ մնա 11 օր։

Ալեքսեյ Նավալնին 2020 թվականի օգոստոսին Նովիչոկ թույնով թունավորվելուց հետո բուժման կուրս էր անցնում Բեռլինում։ 2021 թվականի սկզբին քաղաքական գործիչը վերադարձել է Ռուսաստան, որտեղ նրան կալանավորել են հենց օդանավակայանում։

Նախ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվեց իրականով «Իվ Ռոշեի» գործով, իսկ հետո նրան դատեցին վետերանի դեմ զրպարտության, խարդախության և դատավորին վիրավորելու գործերով: 2022 թվականի հունիսի կեսերին Նավալնին Պոկրովի ընդհանուր ռեժիմի գաղութից տեղափոխվեց Մելեխովոյի խիստ ռեժիմի գաղութ։ Նավալնին և նրա կողմնակիցները իրենց քրեական հետապնդումն անվանում են քաղաքական։

Հոդվածը պատրաստվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութի հիման վրա