Սպասվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը կհայտարարի օգնության նոր փաթեթի մասին, որը կօգնի Ուկրաինային հաղթահարել ռուսական հարձակումների հետևանքով իր էլեկտրական ցանցի կրած վնասները: Ակնկալվում է, որ այս հայտարարությամբ նա հանդես կգա Ռումինիայում կայանալիք հանդիպման շրջանակներում:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը երեքշաբթի օրը վաղ առավոտյան ժամանել է Բուխարեստ՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ օգնությունը «զգալի մեծ» է լինելու, սակայն չեն մանրամասնել փաթեթի ճշգրիտ չափն ու բնույթը:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները նաև կոչ կանի մյուս դաշնակիցներին անել ավելին՝ օգնելու Ուկրաինային խուսափելու համար էլեկտրաէներգիայի անջատումներից, երբ սպասվում է խստաշունչ ձմեռ:
ՆԱՏՕ-ի նիստում կողմերը կենտրոնանալու են Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա եւ այլ հարցերից բացի, քննարկելու են նաեւ կաեւորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու հարցը: