Եվրոպայի ամենամեծ` Զապորոժժիայի ատոմակայանի շրջանի բնակիչների հաղորդմամբ՝ ատոմակայանը շարունակում է հրթիռակոծվել, ներառյալ բուն էլեկտրակայանի տարածքը:
Տատյանան, ով աշխատում է գործարանում, Reuters-ին ասել է, որ այն զգալի վնաս է կրել, վնասի պատճառով շենքերի պատուհանների մեծ մասը կոտրվել է:
«Նույնիսկ փակ պատուհանների դեպքում կարելի է լսել հրթիռակոծության ձայները։ Մեզ անհանգստացնում է ատոմակայանը, հարվածները շատ են, ամեն ինչ քանդված է։ Սարսափելի է աշխատանքի գնալը»,-ասել է նա։
Քաղաքը տուժում է էլեկտրաէներգիայի պակասից, ասել է մեկ այլ բնակիչ՝ Ալեքսեյը։
Անցած շաբաթա վերջին վերսկսված գնդակոծությունները, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյան, նոր մտավախություններ է առաջացրել տեղում հնարավոր միջուկային աղետի վերաբերյալ:
Ատոմակայանը բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունների առարկա է դարձել։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Ռուսաստանի միջուկային էներգիայի պետական «Ռոսատոմ» գործակալության ղեկավարները հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու իրավիճակը:
«Էներհոդարը» վերահսկվում է ռուսական ուժերի կողմից 2022 թվականի գարնանից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց անմիջապես հետո։
Your browser doesn’t support HTML5