ՆԱՍԱ-ի «Օրիոն» տիեզերանավը Լուսնի ուղեծրում է գտնվում է 129 կիլոմետր հեռավորությամբ:
Երկուշաբթի օրը տիեզերանավը և նրա երեք փորձնական սարքերը հայտնվել են լուսնի հեռավոր կողմում:
Կապի խափանման պատճառով Հյուսթոնում թռիչքի վերահսկիչները վստահ չէին, թե ինչպես է ընթանում թռիչքը մինչև այն պահը, երբ տիեզերանավը դուրս եկավ լուսնի հակառակ կողմից: Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան տիեզերանաը հասնում է Լուսին 50 տարի առաջ «Ապոլոն» ծրագրի իրականացումից ի վեր:
Your browser doesn’t support HTML5
«Օրիոն»ը դեպի տիեզերք է ուղևորվել անցյալ չորեքշաբթի Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից: Տիեզերանավը Լուսինի ուղեծրում առաքելությունը կշարունակի երեք շաբաթ: