Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարում են, որ ուրբաթ օրն այստեղից արձակված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տիպի հրթիռներն ունակ են հասնել ԱՄՆ-ի տարածք:
Մինչև Ճապոնիայի հյուսիսային ափերից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա ընկնելը, հրթիռն անցել է ավելի քան մեկ ժամ ճանապարհ: ԱՄՆ-ի ու Ճապոնիայի համատեղ ավիաբազայում այս ընթացքում տրվել է կարճատել պատսպարվելու հրաման:
Ճապոնիայի պաշտպանության նախարարն ասել է, որ հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռն ունեցել է 15000 կիլոմետր հեռահարություն, ինչը բավական է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքներ հասնելու համար:
Your browser doesn’t support HTML5
Թաիլանդում կայացած տարածաշրջանային գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը շտապ խորհրդակցություն է հրավիրել ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցների հետ` Հյուսիսային Կորեայի այս պահվածքը համարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի կոպիտ խախտում: ‘’Դա ապակայունացնում է տարածաշրջանը և անհարկի բարձրացնում լարվածությունը’’, ասել է նա:
Իրականացված թռիչքը դատապարտել է նաեւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը եւ այն անվանել «խաբեբա պետության» գործողություն:
Ասենք, որ Հյուսիսային Կորեան վրդովված է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող զորավարժույթունների թվի աճով: Վաշինգտոնը հայտարարում է, որ զորավարժությունների թիվն ավելացել է միայն Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող փորձարկումների թվի աճի պատճառով:
Ամերիկացի պաշտոնյաներն արդեն մի քանի ամիս է հայտարարում են ու զգուշացնում, որ Փհենյանն ավարտել է 2006 թվականից ի վեր իր յոթերորդ միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները: