Օդանավակայանները, բանտերն ու էլեկտրացանցերը ահազանգում են իրենց տարածքներում ԱԹՍ-ների  վտանգների մասին

2013-ին Գերմանիայի այն ժամանավա կանցլեր Անգելա Մերկելը բացօթյա միջոցառման էր, երբ անօդաչու թռչող սարքը, որը սավառնում էր գլխավերեւում, հանկարծակի վայրէջք կատարեց նրա մոտ՝ կարճ ժամանակով խափանելով միջոցառումը:

«Ոչինչ չի պատահել. դա ուշադրություն գրավող դրոն էր»,- մեկնաբանել էր

Dedrone-ի գլխավոր մարքեթինգի տնօրեն Մերի-Լու Սմալդերսը։

Սակայն միջադեպը բարձրացրեց անվտանգության մտահոգություններ՝ կապված պոտենցիալ խոցելի տարածքներում անօդաչու թռչող սարքերի առկայության հետ հենց այն ժամանակ, երբ դրանց օգտագործումն աճում էր:

Դեպքը հիմք հանդիսացավ Dedrone-ի ստեղծման համար, որն այժմ առաջատար հակադրոնների տեխնոլոգիական ընկերություն է, որն ունի հարյուրավոր հաճախորդներ ավելի քան 35 երկրներում:

Ըստ ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրենի՝

«Մենք դրոնը հայտնաբերում ենք հիմնականում ռադիոհաճախականության ազդանշանների միջոցով, որոնք ճանաչվում են մեր սենսորների կողմից»:

Dedrone-ի հաճախորդները տեղադրում են անօդաչու թռչող սարքերի հետագծման ծրագիր, որը զգուշացնում է անվտանգության անձնակազմին, երբ կասկածելի անօդաչու թռչող սարք է հայտնվում իրենց օդային տարածքում:

Եթե անօդաչու թռչող սարքը համարվում է վնասակար, Dedrone որոնիչը կարող է օգնել անվտանգության անձնակազմին գտնել դրա օպերատորին և ուղիղ խոսել նրանց հետ:

Ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին է պատերազմը, հաճախորդները կարող են խափանել անօդաչու սարքը:

Դեդրոնի պաշտպանական տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ջոն Քնագի խոսքով՝ դա արվում է DroneDefender ռադիոհաղորդիչ համակարգի միջոցով։

Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաների արդյունաբերությունը աճել է առևտրային անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության հետ մեկտեղ, ասում են փորձագետները:

Dronelife.com մեդիա կայքի խմբագիր Միրիամ Մաքնաբն «Ամերիկայի ձայնին» ասել է. «Մեզ անհրաժեշտ է հակադրոնների տեխնոլոգիա, որը պաշտպանում է զգայուն վայրերը, որպեսզի առևտրային անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը բազմապատկվի»:

Քանի որ ԱԹՍ-ների օգտագործումը շարունակում է աճել, նույնպես ջանքեր կգործադրվեն պաշտպանելու խոցելի տարածքները։

Your browser doesn’t support HTML5

ԱԹՍ-ների վտանգներն աճում են, կիրառությունը նույնպես