Իսրայելի համապետական ընտրություններում կրկին պայքարի մեջ է նախկին վարչապետ Նեթանյահուն

Իսրայելցիները մասնակցել են երկրում վերջին չորս տարվա ընթացքում հինգերորդ համապետական ընտրություններին, և կրկին պայքարի մեջ է նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա հիմնական մրցակիցը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յաիր Լապիդը և նրա կինը քվեարկել են Թել Ավիվում։ Լապիդը պաշտոնը ստանձնեց հունիսին,, երբ իր կազմած իշխող կոալիցիան փլուզվեց:

Նեթանյահուն՝ Իսրայելի ընդդիմության առաջնորդը, քարոզարշավ է անցկացրել մինչև ընտրությունների օրը։ Նա անգնել է դատարանի առաջ՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Ընտրապայքարի մեջ մտած նոր, հզոր խաղացողն այս անգամ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրն էր, ով վերջին շրջանում աճ էր գրանցել սոցհարցումների արդյունքում:

Իսրայելի մասնատված քաղաքական համակարգում ակնկալվում է, որ ոչ Նեթանյահուն, ոչ էլ Լապիդը 120 տեղանոց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չեն ստանա։

Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է դիմի ավելի փոքր դաշնակիցներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատ ապահովելու հույսով: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ չափազանց վաղ է արդյունքեր կանխատեսելու համար: