Աշխարհի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են Իրանի ռեժիմի դեմ

Իրանում քաղաքական ազատության կողմնակից հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում հանրահավաքներ են անցկացրել. Օսլոյում, Նորվեգիայում, Նյու Յորքի Թայմս Սքվերի այգում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։

Ամերիկացի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել Իրանում ազատության, ժողովրդավարության և արդարության կոչ անելու:

«Աշխարհը տեսել է, թե ինչ է Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը։ Սպանում են իրենց քաղաքացիներին՝ աղջիկներին, տղաներին, երիտասարդներին։ Դա պարզապես անմարդկային է: Լինել բռնապետի ձեռքում և սպանվել. սա անհավատալի է։ Վերջերս տեսաք, թե ինչ է անում Պուտինը Ուկրաինայում։ Եվ Իսլամական Հանրապետության այս ռեժիմն օգնում է ռուսներին Ուկրաինայում»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը, քանի որ վախենում է Իրանում գտնվող ընկերների համար: Նա ասում է, որ շատ մարդիկ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ Իրանում. «Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք բարձրացնել անհատների ձայնը մեր երկրում և ուշադրություն հրավիրել տիրող խնդիրների վրա: Ես հասկանում եմ, որ կյանքդ վտանգելը շատ մեծ արժեք է, որը պետք է տալ ազատության համար, և Իրանում անհատները պատրաստ են դա անել»։

Լոս Անջելեսում գտնվող դերասան և ռեժիսոր Բահրամ Զարաք Սարայն ասում է, որ բոլոր իրանցիների պարտքն է բողոքել և պայքարել Իրանում ազատության համար: «Այնտեղ մարդիկ վտանգում են իրենց կյանքը՝ ցույց տալու համար Իրանի կառավարիչների դեմքը, և մենք այստեղ ենք գալիս իմ ժողովրդի աջակցության համար։ Ռեժիմը հարձակվել է կնոջ վրա, հարձակվել է ժողովրդի վրա։ Ուզում եմ, որ պարսիկ ժողովուրդը գա և մեզ հետ միասին աջակցի Իրանի ժողովրդին»,-ասել է նա:

Բողոքի ակցիաների կազմակերպիչները կոչ են անում ողջ աշխարհի կառավարություններին պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դեսպաններին և նրանց ներկայացուցիչներին միջազգային կազմակերպություններում։