Իսրայելը մերժել է Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրել, որի համար  ԱՄՆ-ից ճնշում  չկա

ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագահները Սպիտակ տանը հանդիպման ժամանակ քննարկել են իրանական սպառնալիքի հարցը, այդ թվում՝ Թեհրանի աջակցությունը Ռուսաստանին՝ ընդդեմ Ուկրաինայի: Իսրայելը մերժել է Կիևի՝ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքը: Կիևը պնդում է դրանք կպաշտպանեն երկիրը Իրանի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերից։