Հղիության արհեստական ընդհատման խնդիրը ԱՄՆ նախընտրական քարոզարշավի կենտրոնում է. երկու կուսակցություններն էլ առաջ են քաշում իրենց հակադիր դիրքորոշումները։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե Դեմոկրատական կուսակցությունը հաղթի և ձեռք բերի օրենսդրական մեծամասնություն, ապա նա կհաստատի հղիության արհեստական ընդհատման իրավունքը։
Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ամերիկացիները կանգնած են լուրջ որոշման առջև։ Նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ ընդամենը 22 օր է մնացել ԱՄՆ պատմության ամենահետևողական ընտրություններին, որտեղ խաղադրույքները հստակ են:
Վերջին հարցումներով աբորտների հասանելիության հարցը առաջնայիններից է ընտրողների համար, ովքեր նոյեմբերին կորոշեն, թե ովքեր կզբաղեցնեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի տեղերը:
Դեմոկրատները հիմնականում դեմ են հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որը չեղյալ է համարել աբորտի սահմանադրական իրավունքը։ Բայդենն ասել է, որ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան, նա կաջակցի աբորտների իրավունքև դաշնային օրենքով ամրագրմանը:
Հանրապետականները հիմնականում կողմ են հղիության արհեստական ընդհատման սահմանափակ հասանելիությանը։
Կյանքի իրավունքի ազգային կոմիտեի նախագահ Քերոլ Թոբիասի փոխանցմամբ՝
«Մենք պատրաստվում ենք աշխատել այնքան, որքան կարող ենք՝ հնարավորինս շատ կյանքեր պաշտպանելու համար: Բայց միանգամայն անկեղծ ասած՝ նույնիսկ եթե պետությունը թույլ տա աբորտը, ես կցանկանայի մտածել, որ մոտ ապագայում հղիության արհեստական ընդհատումն անհնարին կլինի, և կանայք չեն գնա դրան, նույնիսկ եթե կարողանան»:
Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մոտ երկու երրորդը կողմ է հղիության արհեստական ընդհատմանը, սակայն վստահ չեն, որ դա կազդի ընտրությունների վրա:
«Kaiser Family Foundation»-ի հարցումների մեթոդաբանության տնօրեն
Էշլի Քիրզինգերը կարծում է. «Սա միլիոն դոլարի հարց է: Ամռան ընթացքում աբորտների հասանելիության հարցը դեմոկրատների համար շատ թեժ թեմա դարձավ: Դեմոկրատ ընտրողների մոտ կեսը կարծում է, որ սա իրենց թիվ մեկ խնդիրն է»:
Այս շաբաթ Կալիֆոռնիայում քարոզարշավի ժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարեց, որ այս հարցը տարածվել է Միացյալ Նահանգներից դուրս։ Եվ այն, ինչ ԱՄՆ-ում տեղի կունենա, կազդի ամբողջ աշխարհի կանանց վրա»: