Արդեն երկու ամիս է Իրանում շարունակվում են բողոքի ցույցեր, որոնք սկսվել են այնբանից հետո, երբ երիտասարդ մի կին սպանվել է ոստիկանների կողմից: Մահսա Ամինին դարձել է իրավապաշտպան շարժման դեմքը, որը կենտրոնացած է երկիրը Իսլամական Հանրապետությունից ազատելու վրա: Սպիտակ տունը շարունակում է աջակցել ցուցարարներին։
Թեհրանի Էվին բանտի հրդեհը տեսանելի է նույնիսկ հեռվից. հրդեհի պատճառը մնում է անհայտ: Այստեղ են պահվում կալանավորված քաղբանտարկյալները:
Բանտում բռնկված հրդեհը արձանագրվել է Իսլամական Հանրապետությունում դաժան փողոցային ցույցերի պայմաններում:
Ամեն ինչ սկսվեց, երբ 22-ամյա Մահսա Ամինին մահացավ Իրանի «բարոյականության ոստիկանության» կալանքի ներքո։
Իսլամական Հանրապետությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ամինին կորցնում գիտակցությունը ոստիկանական բաժանմունքում: Իշխանությունները պնդում են, որ նրա մոտ արձանագրվել է սրտի կաթված, սակայն նրա ընտանիքը վիճարկում է այդ տեսակետը` «Ամերիկայի Ձայն»-ին պատմելով, որ Ամինին մինչ ձերբակալությունը սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:
Your browser doesn’t support HTML5
Ամինիի մահվան լուրը առաջացրել է համաշխարհային զայրույթ և ցույցեր, իսկ որոշ իրանցիներ սկսել են վառել իրենց անձնագրերը արտասահմանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի ժամանակ: Բողոքի այս ալիքն ընկած է Իրանի իսլամական կառավարության դեմ պայքարի գլոբալ շարժման հիմքում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կալիֆոռնիայի Իրվին Վելի քոլեջում, կոչ արեց Իրանին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, «որոնք պարզապես օգտվում են իրենց հիմնարար իրավունքներից»: Նախագահը ցնցված է այս շարժման ծավալներով՝ շեշտելով, որ այն չի լինի կարճատև:
Միևնույն ժամանակ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախ նշել է, որ ցավում է երիտասարդ կնոջ մահը, այնուհետև մեղադրել Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ Իսլամական Հանրապետությունում այլախոհություն սերմանելու մեջ` հավաստելով, որ բողոքի ցույցերը չեն քանդի երկրի հիմքերը:
Սակայն իրանցիները շարունակում են տեսանյութեր ուղարկել «Ամերիկայի Ձայն»-ին, որտեղ ցուցադրվում են լայնածավալ ցույցեր՝ իրանցի պաշտոնյաների վառվող պաստառներով: Վերջերս տեսանյութերից մեկում Թեհրանի տանիքներից հնչել են «Մահ բռնապետին» վանկարկումներն ուղղված երկրի հոգևոր առաջնորդին:
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ հրդեհ է բռնկկվել Իրանի Էվին բանտում, որը հայտնի է նրանով, որ այստեղ են պահվում կալանքի տակ արևմտյան պատկանելություն ունեցող որոշ երկքաղաքացիներ: Պետքարտուղարությունն ասում է, որ աշխատում է շվեյցարացի գործընկերների հետ՝ նրանց ազատ արձակումը ապահովելու համար:
Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա