Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում է 

Հայաստան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսականների պատվիրակությունը:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, վաղը՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին նախատեսված է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի մամլո ասուլիսը:

Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը: