Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի ձեռքով ոչնչացնել Ղրիմի թաթարներին՝ նրանց զորակոչելով և առաջնագիծուղարկելով. իրավապաշտպաններ
Ղրիմի ռուսամետ առաջնորդներն ասում են, որ ավարտվել է Ռուսաստանի, այսպես կոչված, զորքերի մասնակիզորրահավաքը: Բայց իրավապաշտպաններից մեկը, որն աջակցում է Ղրիմի բնիկ թաթարներին, չցանկանալովներկայանալ, «Ամերիկայի ձայնին» ասել է, որ զորակոչի մասին ծանուցումները շարունակում են գալ:
«Մարդկանց տներ զորակոչի հրամաններ են ուղարկվում: Մարդիկ հասկանում են արդեն, և ոչ բոլորն են բացումդռները: Բայց իշխանությունները սկսում են ասել, որ ինչ-որ մեկին օգնություն է պետք, և երբ մարդը դուռը բացում է, նրան են հանձնում զորակոչի թուղթը»:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է. «Իրավիճակը օկուպացված Ղրիմում աղետալի է. Ղրիմի թաթարների զորակոչման մասին տեղեկություննամբողջությամբ ստուգվել է։ Այնտեղ ուղարկվող կանչերի մեծ մասը Ղրիմի թաթարներինն է»։
Իրավապաշտպանները կոչ են անում մարդկանց անտեսել այդ կանչերը, զինկոմիսարիատներ չներկայանալ և, հնարավորության դեպքում, տեղափոխվել։
Ղրիմի թաթարական ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչ Սերխի Պարխոմենկոն ասել է.
«Ավելի լավ է խուսափել հանրային հավաքներից՝ ռուսական զինկոմիսարիատների զոհը չդառնալու համար։ Կան թեժգծեր, այդ թվում՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության, որը թույլ է տալիս տղամարդկանց, եթե նրանքհայտնվեն առաջնագծում, զանգահարել և ուղի գտնել հանձնվելու համար»:
Շատ Ղրիմի թաթարներ փորձում են լքել թերակղզին, քանի դեռ կարող են:
Ղրիմի թաթար իրավապաշտպան ակտիվիստի խոսքով՝ «18-ից 50 տարեկան տղամարդկանցից շատերը փորձում էին հեռանալ: Նրանք, ովքեր միջոցներ ու կապեր ունենարտասահմանում, փորձում են մեկնել արտերկիր կա՛մ Վրաստանով, կա՛մ Ղազախստանով»:
Ղրիմի թաթարական ռեսուրսների կենտրոնի աշխատակիցները կարծում են, որ Ռուսաստանի այսպես կոչվածմասնակի զորահավաքը թերակղզում Ղրիմի թաթարների դիմադրության շարժումը ճնշելու միջոց է:
Սերխի Պարխոմենկոյի խոսքով՝ «Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի ձեռքով ոչնչացնել Ղրիմի թաթարներին։ Դա նրանց համար ամենահարմարճանապարհն է։ Նրանց կուղարկեն առաջնագիծ, ամենավտանգավոր վայրեր»։
Անհասկանալի է, թե քանի մարդ է զորակոչվել Ղրիմում։ Սակայն միջազգային իրավապաշտպանները պնդում են, որզորակոչն ինքնին անօրինական է:
Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռաքել Դենբերն ասել է. «Ռուսաստանը պարտավոր է պահպանել Ժնևիկոնվենցիաները, որոնց կողմ է հանդիսանում։ Եվ այդ կանոնների թվում է նաև այն, որ օկուպացիոն ուժին չիթույլատրվում զորակոչել մարդկանց իր գրաված տարածքներում»:
Human Rights Watch-ի ներկայացուցիչները և այլ խմբեր ասում են, որ իրենք փաստագրում են այս և այլ հնարավորռազմական հանցագործությունները: