Պատերազմն ու եկեղեցին. Ուկրաինայի կրոնական համայնքների քաղաքական և սոցիալական ուղղվածությունը. փոխվել է. վերլուծություն

Ukraine funeral

«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա 2022 թվականի փետրվարին տրանսֆորմացիա առաջացրեց ուկրաինական հասարակության մեջ,»,- ասվում է «Ուկրաինայի կրոնական գործիչները և կազմակերպությունները ռուսական ներխուժումից հետո. Պայքար հանուն խաղաղության» զեկույցում։

Այն հրապարակվել է Ջորջթաունի համալսարանի Բերքլիի Իտալիայի կրոնի, խաղաղության և միջազգային հարաբերությունների կենտրոնի կողմից: Հեղինակներն են Ռազմավարական վերլուծության եվրոպական կենտրոնի փորձագետներ Տատյանա Կալենիչենկոն և Դենիս Բրիլովը:

Ըստ զեկույցի՝ ռուս օկուպանտները վնասել են առնվազն 190 կրոնական սրբավայր. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մամուլի քարտուղարի խոսքով՝ ռուս զինվորականների կողմից սպանվել է երեք ուկրաինացի քահանա։

Բայց ուսումնասիրության հիմնական հետաքրքրությունը վիճակագրության մեջ չէ։ Պատերազմը յուրօրինակ «ճշմարտության պահ» դարձավ Ուկրաինայի շատ կրոնական առաջնորդների համար: Խոսքը հատկապես այնտեղ ամենամեծ դավանանքի՝ ուղղափառության մասին է: Պատերազմից առաջ Ուկրաինայում երեք ուղղափառ եկեղեցի կար՝ 2018 թվականին ձևավորված Ուկրաինայի անկախ Ուղղափառ եկեղեցին, որն իր անկախությունը ձեռք բերեց ամենահին Ուղղափառ Տիեզերական եկեղեցուց, նրա պատրիարք Բարդուղիմեոսից։ Մյուս կողմում է գտնվում Մոսկվայի պատրիարքությանը ենթակա ուկրաինական ուղղափառ եկեղեցին, որն օծվել է Իոսիֆ Ստալինի և պատրիարք Սերգիուս Ստրագորոդսկու կողմից 1943-1944 թվականներին: Երրորդ ուժը Կիևի պատրիարքարանն է։

Պուտինի ռազմական ներխոժումը թաղել է Ռուս ուղղափառ եկեղեցու վերջին հույսերը՝ վերահսկելու Ուկրաինայում կրոնական կյանքը. «Ուկրաինայի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունները հակամարտության հենց սկզբից խիստ ուկրաինամետ դիրքորոշում են որդեգրել»,- նշում են զեկույցի հեղինակները։ «Բոլոր դավանանքների կրոնական առաջնորդները նոր անձնական կապեր են հաստատել կառավարության և նրա առաջնորդների հետ, ստեղծել մարդասիրական տարհանման միջանցքներ, տեղավորել փախստականներին և համակարգված օգնություն ցուցաբերել պատերազմից տուժածներին:

Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդը և նրա որոշ եպիսկոպոսներ նույնպես բանավոր աջակցում էին Ուկրաինային՝ ագրեսիայի դեմ պայքարի առաջին իսկ օրերից, բայց ավելի քան երեք ամիս չխախտեցին իրենց ենթակայությունը Մոսկվային: Միայն մայիսի 27-ին այդ եկեղեցու պատրիարքը խորհուրդ հրավիրեց և ամբողջովին խզեց Մոսկվայի հետ կապերը: Մոսկվայում այդ առթիվ անմիջապես առաջնորդների պաշտոնանկություններ եղան։

Ըստ Ռուս եկեղեցու պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Բիչկովի՝ «15 թեմեր, որոնք հայտնվել են օկուպացված տարածքներում, իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկել այդ խորհրդին»։

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին ուներ մոտ 12,500 ծխական համայնք, այսինքն՝ Ռուս ուղղափառ եկեղեցու ծխերի ընդհանուր թվի կեսը: Այդպիսով, Մոսկվան կորցնելու բան ուներ։

Արդեն ինքնավար Ուկրաինական ուղղափառ եկեղեցին բոլորովին այլ կերպ է արձագանքել պատերազմին, գրում են Տատյանա վերլուծաբանները։ Եկեղեցին ուղղակիորեն կոչ է արել քահանաներին իրենց ծխերի հետ տեղափոխվել և պաշտոնական հայտարարություն տարածել՝ դատապարտելով Մոսկվայի պատրիարք Կիրիլին որպես «ֆաշիստական ռեժիմի գաղափարախոսության քարոզիչ»:

Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան Նիկոլայ Միտրոխինը կարծում է, որ իրականում «Պատրիարք Կիրիլը ոչ մի տեղ ուղղակիորեն չի աջակցել ագրեսիային», չնայած թույլ է տվել աղավաղող գնահատականներ:

Թերևս ագրեսիային չաջակցելու վառ ապացույցը Հայրապետի մամուլի ծառայության հայտարարությունն էր, թե նա վարակվել է COVID-19-ով Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման առթիվ Պուտինի ճոխ ելույթից մի քանի օր առաջ: Այս հիմնավորման շնորհիվ պատրիարք Կիրիլը միջոցառմանը ներկա չի եղել, և նրա փոխարեն անգամ Սինոդի որրէ անդամը կամ գոնե քահանա ներկա չի գտնվել, այլ միայն մի աշխարհիկ պաշտոնյա։ Գրեթե երբեք Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի մամուլի ծառայությունը հրապարակավ չի հայտնել նրա հիվանդությունների մասին։

Վերլուծաբան Միտրոխինը գրում է. «Պուտինն ագրեսիան արդարացնող իր ելույթում որպես Ուկրաինայում ռուսախոսների իրավունքների ոտնահարման կոնկրետ օրինակ նշել է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղժղեցու հետապնդումը։ Առավելագույնը, որ Կիրիլը կարող էր անել այս իրավիճակում, այն էր, որ հրաժարվեր պատերազմին աջակցելուց՝ սահմանափակվելով ընդհանուր խոսքերով, և արգելեր իր խոսնակներին հրապարակավ քննարկել այդ թեմաները»։

Ինքնավար Ուկրաինական ուղղափառ եկեղեցին այսօր բախվում է այլ խնդիրների, կարծում են փորձագետները. «Որպես նոր և աճող եկեղեցական կառույց՝ այն պետք է կատարի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների զարգացումը և նոր քահանաների պատրաստումը: Այն ունի բոլոր հնարավորությունները մեկ կանոնավոր ուկրաինական ուղղափառ եկեղեցի դառնալու համար, բայց դա պահանջում է հավասարակշռված հաղորդակցություն, թափանցիկ գործունեություն»։

Ըստ զեկույցի՝ ժամանակակից Ուկրաինայում կրոնն օգտագործվում է որպես ընտրողների վրա ազդեցության գործիք, մինչդեռ սոցիալական հարցերը մնում են անպատասխան: Արդյունքում... շատ երիտասարդներ լքում են իրենց կրոնական համայնքները, քանի որ չեն կարողանում իրենց խնդիրները քննարկել հոգևոր առաջնորդների հետ։

Գերմանացի փորձագետ Միտրոխինը կարծում է, որ եթե կենտրոնական իշխանության, առաջին հերթին նախագահ Զելենսկու, ինչպես նաև Գերագույն Ռադայի նախագահի դիրքորոշումը մինչև պատերազմի ավարտը հավատքի և լեզվի հարցերը չքննարկելն էր, ապա տեղական իշխանությունների և աջ կուսակցությունների դիրքորոշումը գործնականում երբեմն տարբեր է։ Ըստ Միտրոխինի՝ օգտվելով «ռազմական իրավիճակից՝ նրանք փորձում են ոչնչացնել նախկինում Մոսկվայի պատրիարքարանի անդամ եկեղեցուն, և պարզապես արգելել այն, փակել ծխական համայնքները, հետ կանչել փաստաթղթերը»։ Միտրոխինը կարծում է, որ դա «հակասում է միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ուկրաինան»։ Փորձագետը համաձայն չէ, որ դա արդարացվում է պատերազմական և բնական սոցիալ-հոգեբանական պատճառներով։

«Ուկրաինայի մահմեդական առաջնորդները, չնայած ներքին հակամարտություններին, միասնական են՝ դատապարտելու ռուսական ագրեսիան»,- ասվում է զեկույցում։ Ուկրաինայի մահմեդականների հոգևոր խորհուրդը կոչ է արել ռուս մահմեդական առաջնորդներին դադարեցնել աջակցել ռուսական պետությանը:

Արդյո՞ք Ուկրաինայի կրոնական համայնքները կարող են գործնական ինչ-որ բան անել ագրեսիային հակազդելու և խաղաղ բնակչությանը օգնելու համար։ Մասամբ. ասում են փորձագետները նշելով, որ դա տեղի է ունենում առանց ավելորդ գովազդի, հաճախ աննկատ քաղաքական գործիչների կողմից, ինչը հատկապես բնորոշ է բողոքական ուղղություններին։ Սերգեյ Բիչկովի տեղեկություններով՝ «Բողոքականներն անընդհատ կամավորական առաքելություններ են կազմակերպում գնդակոծված տարածքներում, մատակարարում դեղորայք, սնունդ, հագուստ»։