Բայդեն. ԱՄՆ-ն աջակցում է իրանցի կանանց, ովքեր իրենց խիզախությամբ ոգեշնչում են աշխարհին

ԱՄՆ առաջնորդը հայտարարություն է արել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Իրանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մասին լուրերի վերաբերյալ: Ցուցարարները «կոչ են անում արդար և համընդհանուր սկզբունքներ հաստատել, որոնք ընկած են ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմքում», - ասաց նա:

«Տասնամյակներ շարունակ Իրանի ռեժիմը ժխտում էր իր ժողովրդի հիմնական ազատությունները և խեղդում հաջորդող սերունդների ձգտումները ահաբեկման, հարկադրանքի և բռնության միջոցով: Միացյալ Նահանգները կանգնած է իրանցի կանանց և բոլոր իրանցի քաղաքացիների կողքին, ովքեր իրենց խիզախությամբ ոգեշնչում են աշխարհը»,- ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ավելի դյուրին է դարձնում իրանցիների մուտքը համացանց, ինչպես նաև պատասխանատվության է ենթարկում իրանցի պաշտոնյաներին և կազմակերպություններին, որոնք պատասխանատու են քաղաքացիական հասարակությանը բռնաճնշելու, բռնություն կիրառելու համար: