Բայդենը կնոջ հետ կմեկնի Ֆլորիդայի փոթորկից տուժած շրջաններ
Your browser doesn’t support HTML5
Անցյալ շաբաթ «Իան» ծովամրրիկը վնասներ է հասցրել Միացյալ Նահանգների հարավային շրջաններին: Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմեկնեն ավերված տարածքներ: Սպիտակ տունը շաբաթ ուշ երեկոյան հայտարարեց, որ Բայդենները երկուշաբթի կայցելեն Պուերտո Ռիկո, իսկ չորեքշաբթի՝ Ֆլորիդա։