Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II-ի մահը Բրիտանական համագործակցության երկրներում դարձել է նոր բանավեճի առարկա միապետության հետ իրենց ապագա կապերի վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո գահը ստանձնած Չարլս Երրորդ թագավորը համարվում է նաեւ 14 այն պետությունների միապետը, որոնք Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի և Ջամայկաի հետ միասին համարվում են Բրիտանական համագործակցության երկրներ: Բրիտանական համագործակցությունը, որն այսօր կրում է Պետությունների համագործակցության անվանումը, ընդգրկում է 56 անդամ պետություններ, որոնք, հիմնականում բրիտանական նախկին գաղութներն են:
Ինչպես վերլուծաբան Սոնջա Ստենլի Նիիահն է ասում, «Այժմ շատ երկրներ են իսկապես մտածում Համայնքում իրենց դերի մասին: Կարծում եմ, որ թագուհու մահից հետո այս երկրների կողմից նոր քայլեր կձեռնարկվեն Համագործակցությունից անջատվելու համար»:
Օրինակ Ավստրալիայի վարչապետը մտադիր է հաջորդ խորհրդարանում բրիտանական միապետին պետության ղեկավարի պաշտոնից հեռացնելու հանրաքվե անցկացնել: Նմանատիպ ծրագրեր ունեն Կարիբյան ավազանի Անտիգուա և Բարբուդա, ինչպես նաեւ Սընթ Լուշիա պետությունները։ Հանրաքվեի հնարավորության մասին այս շաբաթ հայտարարեց Բահաման:
Մինչ թագուհու մահն` օգոստոս ամսին անցկացված հարցումները ցույց են տվել, որ ջամայկացիների 56%-ը կողմ է բրիտանական միապետին պետության ղեկավարի պաշտոնից հեռացնելուն:
Ասենք, որ անցյալ տարի Բարբադոսը դարձավ հանրապետություն՝ խզելով կապերը բրիտանական միապետության հետ։
Սակայն այս տարի Տոգոն և Գաբոնը, որոնք եղել են ֆրանսիական գաղութներ Աֆրիկայում, միացան Համագործակցությանը: Եվ սա մի փաստ է, որը խոսում է այն մասին, որ Բրիտանական համագործակցությունը դեռեւս անկում չի ապրում:
Ինչպես ‘’Սկայպ’’-ի միջոցով Բարբադոսի նախկին գերագույն հանձնակատար Գայ Հյուիթն է ասում. «Չարլզն իր մոր հետ միասին հաճախ էր ճանապարհորդում էր Համագործակցության անդամ երկրներում՝ հետապնդելով կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու նպատակներ»:
Սակայն այս երկրներում չեն մոռանում, որ եվրոպական այլ երկրների հետ միասին Մեծ Բրիտանիան Աֆրիկայում մինչեւ 19-րդ դարը ստրկացրել են միլիոնավոր աֆրիկացիների՝ ստիպելով նրանց աշխատել Կարիբյան ավազանի և Ամերիկա մայրցամաքի պլանտացիաներում։ Ջամայկայի հատուցման խորհուրդ կազմակերպության ներկայացուցիչ Բերթ Սեմուելզի խոսքերով,
‘’Ժողովուրդների այս համագործակցությունը, դրա հարստությունը պատկանում է Անգլիային: Այդ հարստությունը մեր միջեւ երբեք չի բաժանվել: Այսպիսով, մեզ համար Ջամայկայում միապետությունը դաժան հիշողություններ է պարունակում’’:
Մեծ Բրիտանիան ցավ հայտնել է գաղութատիրության ժամանակաշրջանում իրականացված չարաշահումների ու բռնությունների կապակցությամբ, սակայն պաշտոնապես ներողություն երբեք չի խնդրել:
‘’Իսկ մենք ուզում ենք, որ Լոնդոնը զղջալու մասին խոսքերով հանդես գա ու ներողություն խնդրի: Մենք ուզում ենք տեսնել փոխհատուցումների օրը, որոնցով մենք ու մյուս պետությունները կշարունակեն առաջ շարժել’’, ասում է Սոնջահ Նիահը:
Այդ ներողությունը պետք է բխի բրիտանական կառավարությունից, պնդում է Հյուիթը: ‘’Սակայն դա չի համարվում Միացյալ Թագավորության միապետի սահմանադրական պատասխանատվությունը’’, ասում է նա:
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Եղիսաբեթ II թագուհու նկատմամբ հարգանքն էր միմյանց կապում Համագործակցության անդամ պետություններին: Սակայն նոր թագավորի պայմաններում Համագործակցության ապագան այնքան էլ հստակ չէ:
''Ամերիկայի Ձայն''