Այս կարծիքին են նաեւ Ուկրաինայի էթնիկ ռուսների 57 և ռուսախոս էթնիկ ուկրաինացիների 85%-ը։
Հինգշաբթի օրը հրապարակվել են Ռուսաստանին տարածքային զիջումների նկատմամբ ուկրաինացիների վերաբերմունքի վերաբերյալ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) կողմից սեպտեմբերի 7-13-ը անցկացված հարցման արդյունքները ։ Ստացված տվյալների համաձայն՝ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը (մոտ 87%) դեմ է, որ իրենց երկիրը Ռուսաստանին որեւէ տարածք տրամադրի, նույնիսկ եթե դա ենթադրում է պատերազմի երկարաձգում:
Նաեւ նկատվում է Ռուսաստանին տարածքային զիջումների հակառակորդների թվի աճ երկու տոկոսով:
Վերջին հարցումը, որի ընթացքում հարցման է ենթարկվել 2000 մարդ, համընկել է ուկրաինական զորքերի կողմից իրականացված հակագրոհի հետ, երբ Խարկովի մարզում ազատագրվեց 8500 քառակուսի կիլոմետր տարածք: Սա բարձրացրել է ժողովրդի ոգին և հույսեր արթնացրել ռուսական բանակից մինչև ձմեռնամուտ տարածքների հետագա վերանվաճման հարցում։
Ներկայում ռուսական զորքերը զբաղեցնում են Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։
''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն