Բլինքենը ցավակցությունն է հայտնել Փաշնյանին

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 15-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պետքարտուղար Բլինքենը մեր ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածներին։ Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Նա ասել է, որ դիվանագիտությունն առաջ շարժվելու միակ ուղին է և շեշտել, որ նա շարունակելու է անձամբ ներգրավված մնալ այս հարցում»,- նշում է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունը: