CNN-ի անդրադարձում նախ խոսվում է ռուսական կողմից հրադարարի պայմանավորվածության մասին, ինչը հայտարարություններից որոշ ժամանակ անց խախտվել է։
Լրատվականը գրում է՝ «Ռուսաստանը պնդել է, թե միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, մինչդեռ երկու երկրների սահմանին բռնկվեցին մարտեր, որոնք տասնամյակներ շարունակվող հակամարտության վերսկսման եզրին են կանգնեցրել»:
Washington post-ը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին պատմական ակնարկ է ներյացրել, ապա գրել. «Տարածքում ադրբեջանական և հայկական ուժերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունեցել, սակայն վերջին մարտերը ամենալուրջն էին 2020 թվականի խաղաղության համաձայնագրից հետո»:
Ըստ պարբերականի՝ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին ռազմական գործողություններ սկսելու մեջ, Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին չհրահրված հարձակման մեջ, իսկ Բաքուն ասում էր, որ պատասխանում է հայկական ուժերի գնդակոծմանը:
Արևմտյան պարբերականը ևս շեշտել է Ռուսաստանի կողմից հրադադարի տապալումը՝ գրելով. «Ռուսաստանն արագ քայլեր ձեռնարկեց՝ օգնելու բանակցություններին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն հրադադարը, չհաջողվեց իրականացնել»։
BBC-ի ռուսական ծառայությունը հայ-ադրբեջանական նոր բախումները վերջին շրաջանի համար աննախադեպ է համարել։ «Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զորքերը կրակ բացեցին հարևան Հայաստանի տարածքի վրա։ Վերջին ամիսներին սա տարածաշրջանում առաջին սրացումը չէ, բայց իհարկե աննախադեպ է՝ հրետակոծության տակ ընկան ոչ միայն սահմանային քաղաքները, այլև հայկական հանգստավայր Ջերմուկը։
Լրատվականի նեկայացմամբ՝ տարածաշրջանում անվտանգության երաշխավորը մնում է Ռուսաստանը, բայց վերջինս խիստ զբաղված է Ուկրաինայի պատերազմով և Լեռնային Ղարաբաղում անհանգիստ իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ»։
Al Jazeera-ն գրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք հակամարտությունը կարող է ներգրավել այնպիսի տերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, և ապակայունացնել նավթ և գազ տեղափոխող կարևոր միջանցքն այն դեպքում, երբ Ուկրաինայում մարտերը խաթարում են էներգակիրների մատակարարումները:
«Ռուսաստանը, որը Կովկասում գլխավոր ուժային միջնորդն է և Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով, ձախողել է հրադադարի հարցում»,-գրել է լրատվականը։