Կոնգրեսական Շիֆն Ադրբեջանը դատապարտող բանաձև կներկայացնի Կոնգրես

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նախատեսում է մոտ օրերին Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել բանաձև, որն Ադրբեջանին կոչ կանի անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Դրա մասին հայտնի է դարձել հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին կոնգրեսականի գրասենյակի տարածած հայտարարության միջոցով, ուր մասնավորապես ասվում է.

«Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել մի բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կընդգծի Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և կպահանջի ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,-հայտարարել է կոնգրեսականը։