ԱՄՆ-ում հիշում են 9/11 ահաբեկչության զոհերին

ԱՄՆ-ում նշում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 21-րդ տարելիցը ու սգում անմեղ զոհերի հիշատակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը ծաղկեպսակ է դրել Պենտագոնում, որտեղ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ զոհվել է 184 մարդ։

Նախագահը կիսել է զոհվածների ընտանիքների վիշտը և խոստացել պաշտպանել Միացյալ Նահանգները հնարավոր հարձակումներից ի հիշատակ բոլոր զոհերի ու նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն ազգի անվտանգության:

Իր հերթին Նյու Յորքում փոխնախագահ Քամիլա Հարիսն իր ամուսնու հետ մասնակցել է 9/11 հուշահամալիրի մոտ կազմակերպված սգո արարողությանը, որտեղ ժամանակին կանգնած էին Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակները:

Your browser doesn’t support HTML5

21 տարի առաջ ԱՄՆ ենթարկվեց ահաբեկչական հարձակման

Զոհերի ընտանիքների անդամները բարձրաձայն կարդում էին զոհերի անունները: Դա դադարեց միայն լռության րոպեի պահին, որը հայտարարվեց այն ժամին, երբ ինքնաթիռները հարվածել են երկու աշտարակներին, որի հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ:

Դայան Մասսարոլիի ամուսինը՝ Մայքլը, աշխատում էր Հյուսիսային աշտարակի 101-րդ հարկում։ Նա ահաբեկչության զոհերից է:

«Նա երբևէ եղած ամենալավ մարդկանցից էր, լավագույն հայր էր, լավագույն ամուսին, աշխատասեր, պարզապես հիանալի մարդ: Ահա թե ինչու ես ամեն տարի գալիս եմ այստեղ և բարձրացնում նրա նկարը, նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն ճանաչել նրան»:

Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլե քաղաքում տեղադրված համար 93 ավիաթռիչքին նվիրված ազգային հուշահամալիրում ելույթ ունեցավ առաջին տիկին Ջիլ Բայդենը: Առաջին տիկինն անդրադարձավ համար 93 ավիաթռիչքի ուղևորներին, ովքեր պայքարել են առևանգված ինքնաթիռում՝ այսպիսով կանխելով Վաշինգտոնի վրա նախատեսված հարձակումը:

«Սա այն ժառանգությունն է, որը մենք պետք է պահպանենք: Հուսանք, որ դա կհակադրվի ատելությանը: Սերն է ապաքինում կորստի ցավը: Եվ դա այն է, ինչ մեզ կապում է միմյանց հետ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:

Երկրի այլ հատվածներում ևս տեղի ունեցան տաբեր միջոցառումներ, այդ թվում՝ մոմավառություններ, հոգեհանգստի արարողություններ և այլ միջոցառումներ:

Հոդվածը պատրաստվել է Մարկուս Հարթոնի նյութի հիման վրա