Ամերիկացի սենատոր Մարշա Բլեքբերնը ժամանել է Թայվան՝ արհամարհելով Պեկինի կողմից արվող զգուշացումները
Սենատի Առևտրի և զինված ծառայությունների հանձնաժողովների ամերիկացի օրենսդիրը հինգշաբթի օրը ժամանել է Թայվան: Քաղաքի կենտրոնում գտնվող Սոնգշանի օդանավակայանից արված կադրերում երևում է, թե ինչպես է սենատոր Մարշա Բլեքբերնը ամերիկյան ռազմական ինքնաթիռով ժամանել Թայվանի մայրաքաղաք Թայբեյ:
Չինաստանը, որը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, զորավարժություններ է սկսել կղզու մոտ օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:
Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բլեքբերնը իր ուղևորության ընթացքում հանդիպել է նաև նախագահ Ցայ Ինգ Վենի հետ: Սենատորի ուղևորությունը կավարտվի շաբաթ օրը: Նա նաև հանդիպելու է անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Վելինգթոն Կուին և արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուին:
Թայվանի նախագահական գրասենյակը հայտնել է, որ նախագահ Ցայ Ինգ Վենը սենատոր Բլեքբերնի հետ հանդիպել է ուրբաթ առավոտյան:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Թայվան-ԱՄՆ անվտանգությունը և տնտեսական ու առևտրային հարաբերությունները»,- ասված է արտաքին գործերի նախարարության հակիրճ հայտարարության մեջ։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը մեկնաբանության խնդրանքին անմիջապես չի պատասխանել :
Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա: