Ռուսասատանը ձերբակալել է Զապորոժժիայի ատոմակայանի երկու աշխատակիցների

Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական Զապորոժժիայի ատոմակայանի երկու աշխատակիցներ ձերբակալվել են ուկրաինական իշխանություններին տեղեկատվություն փոխանցելու կասկածով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ազգային գվարդիան:

Հայտարարության մեջ Ազգային գվարդիան ասում է, որ կանխել է, իր կարծիքով, «անօրինական գործողությունները», որոնք սպառնում են կայանի անվտանգությանը, և ձերբակալել է ատոմակայանի երկու աշխատակցի, ինչպես նաև երրորդ մի անձի, որը խախտել է ատոմակայանի մուտքի ընթացակարգերը և համագործակցել է ուկրաինական զինված ուժերի հետ։

Զապորոժժիայի ատոմակայանը, որն ամենախոշորն է Եվրոպայում, մարտի 4-ից գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Այն մնում է առաջնագծին մոտ և վերջին շաբաթների ընթացքում բազմիցս է ենթարկվել հրետակոծության, ինչն առաջ է բերում միջուկային աղետի շուրջ մտավախություն:

Ռուսաստանը եւ Ուկրաինան միմյանց են մեղադրում են կայանի հրթիռակոծման մեջ:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ մի քանի օրվա ընթացքում կայցելի Զապորոժժիայի ատոմակայան, եթե մուտք գործելու շուրջ բանակցությունները հաջողության հասնեն:

‘’Ռոյթերս’’