Համաճարակի դեմ պայքարում Ֆաուչիի ջանքերը արժանացել են հանրային առողջապահության բազմաթիվ փորձագետների գովաբանություններին, նույնիսկ երբ նրան քննադատում էին Թրամփն ու շատ հանրապետականներ: 81-ամյա Ֆաուչին ղեկավարում է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը 1984 թվականից։ Նա աշխատել է ԱՄՆ-ի յոթ նախագահների օրոք՝ սկսած հանրապետական Ռոնալդ Ռեյգանից՝ կենտրոնանալով նոր ի հայտ եկած և վերսկսվող վարակիչ հիվանդությունների սպառնալիքների վրա, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Էբոլան, Զիկան, կապիկի ջրծաղիկը և COVID-19-ը:
«Թեև նա թողնում է ԱՄՆ-ի կառավարությունում իր պաշտոնը, ես գիտեմ, որ Ամերիկայի ժողովուրդը և ամբողջ աշխարհը կշարունակեն օգտվել դոկտոր Ֆաուչիի փորձից այն ամենում, ինչ նա անի հետագայում», - ասել է նախագահ Բայդենը այս կապակցությամբ ու հավելել,- «Ամերիկայի Միացյալ Նահանգները նրա շնորհիվ ավելի ուժեղ է, ավելի դիմացկուն և առողջ»:
Հուլիսին Ֆաուչին Reuters-ի հետ հարցազրույցում ասել էր, որ թոշակի կանցնի մինչև Բայդենի առաջին ժամկետի ավարտը, որը կտևի մինչև 2025 թվականի հունվարը, հավելելով, որ իր հեռանալը կարող է դրանից շատ ավելի վաղ լինել:
«Երբ ես հեռանամ, չեմ պատրաստվում գնալ գոլֆ խաղալու: Կշարունակեմ անել որոշ աշխատանք, սակայն մեկ այլ վայրում», - ասել է Ֆաուչին:
Your browser doesn’t support HTML5