ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփի խիստ քննադատներից հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնիի պարտությունը Վայոմինգ նահանգում բազմաթիվ կոնգրեսականների է ստիպում խոսել նրա ապագա հնարավոր հետագա գործունեության մասին:
Այն բանից հետո, երբ հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին, որը հայտնի է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ամենասուր քննադատներից մեկը լինելու հանգամանքով, կորցրեց իր նախնական մրցավազքը Վայոմինգում: Դրանից հետո նա հայտարարեց, որ ստեղծում է քաղաքական կազմակերպություն՝ կանխելու համար ընտրություններում Թրամփի և նրա աջակիցների հաղթանակը:
«Մեր` Հանրապետական կուսակցությունը հաղթելու հնարավորությունից կզրկվի այնքան ժամանակ, քանի դեռ հրաժարվում է իր սկզբունքներից, արժեքներից և Սահմանադրության նկատմամբ հավատարմությունից՝ հանուն անձի պաշտամունքի’’, ասել է Չեյնին ABC հեռուստաալիքին:
Թրամփը, որն ամենայն հավանականությամբ 2024 թվականին կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, սատարում էր Չեյնիի մրցակից Հարիեթ Հեյգմենին, որը եւ հաղթեց Չեյնիին ձայների ավելի քան 30 տոկոսի հարաբերակցությամբ: Սա դիտվում է որպես Թրամփի նկատմամբ աջակության աճի ցուցանիշ:
Դա է խոստովանում նաեւ Հեյգմանը, որն ասել է, թե Թրամփի անսասան աջակցությունն էր, որ իրեն տարավ դեպի հաղթանակ:
Թրամփը մինչ այժմ պնդում է, որ 2020 թվականի ընտրություններում հաղթել է ոչ թե Ջո Բայդենը, այլ ինքը: Եվ ահա Չեյնին հայտարարում է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում գուցե ինքը հայտ ներկայացնի ընդդեմ Թրամփի:
‘’Թրամփի դեմ պայքարում ես կարող եմ դառնալ լավագույն թեկնածուն’’, ասել է Չեյնին ABC-ին տված հարցազրույցում:
Եթե Չեյնին իրոք առաջադրվի նախագահի պաշտոնում, դեռեւս հայտնի չէ, դա կանի որպես Հանրապետական կուսակցության, թե որպես անկախ թեկնածու:
''ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ''