ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերրիք Գարլենդը հինգշաբթի օրը հաստատեց, որ դաշնային գործակալները Ֆլորիդայում խուզարկել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը՝ պարզելու, թե արդյոք նա պաշտոնաթող լինելուց հետո անօրինական կերպով պետական փաստաթղթեր է հեռացրել Սպիտակ տնից, թե ոչ:
Երկրի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ինքն անձամբ է հաստատել Թրամփի տունը խուզարկելու որոշումը:
Թրամփի կողմնակիցները և Վաշինգտոնում նրա աջակից որոշ հանրապետականներ դեմոկրատներին մեղադրում են Թրամփին թիրախավորելու նպատակով դաշնային հաստատությունները որպես զենք կիրառելու մեջ:
Փալմ Բիչում Թրամփի Մար-ա-Լագո հանգստավայրում աննախադեպ խուզարկությունը նշանակալի սուր քայլ է նախկին նախագահի դեմ մի շարք հետաքննությունների շարքում:
Երկրի արդարադատության նախարարությունը խուզարկությունից հետո մի շարք ուժերի կողմից հայտնվել է սուր քննադատության ներքո և ենթարկվել առցանց սպառնալիքների:
ՀԴԲ-ի դեմ վերջին գործողություններից մեկն է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ՀԴԲ-ի շենքի դեմ իրականացված հրազենային հարձակումը: Հարձակվողը, որը փոխհրաձգության մեջ էր մտել ոստիկանության հետ, սպանվել է ոստիկանների կողմից:
Գարլենդը դատապարտել է ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության աշխատակիցների դեմ հարձակումները։ «Ես չեմ լռի, եթե նրանց դեմ հարձակումները շարունակվեն’’, ասել է նա:
‘’Ռոյթերս’’