Իրանը Ռուսաստան կարտահանի իր տարածքում արտադրվող ինքնաթիռների և սարքավորումների պահեստամասեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական նավերի վերանորոգման և սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության մասին։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները, մասնավորապես՝ IRNA և MEHR գործակալությունները՝ հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարի հետ Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հանդիպման արդյունքներին։
Ինչպես նշվում է՝ հուլիսի 26-ին Թեհրանում կայացած բանակցություններում Մոհամմադ Մոհամմադի-Բախշը և Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել են ավիափոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը շաբաթական 35-ի հասցնելուն։ Նշվում է նաև երկու երկրների ավիաընկերությունների՝ առանց թռիչքների հաճախականության սահմանափակման բեռնափոխադրումներ իրականացնելու իրավունքը։
Բանակցությունների մասին հայտնել են նաեւ ռուսական լրատվական գործակալությունները։ ՏԱՍՍ-ը նշում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման ուղիները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։
Your browser doesn’t support HTML5
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին այցելել է Իրան՝ երկրի ղեկավարության հետ բանակցությունների և եռակողմ գագաթաժողոովին մասնակցելու համար։ Սա նրա առաջին այցն էր նախկին ԽՍՀՄ երկրների տարածքներից դուրս՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
ԱՄՆ վարչակազմն այս ամսվա սկզբին հայտարարեց, որ Իրանը պատրաստվում է հարյուրավոր մարտական անօդաչու թռչող սարքեր վաճառել Ռուսաստանին «արագացված ժամկետներում», ինչի համար ռուս պաշտոնյաները վերջին ամսվա ընթացքում բազմիցս այցելել են Իրան: Թեհրանը հերքել է այս տեղեկությունը, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Փետրվարի վերջին Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման մեկնարկից հետո շատ երկրներ, մասնավորապես ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, փակեցին իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։
Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով, արգելում են ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին։ Բացի այդ, ռուսական ավիաընկերությունների կողմից վարձակալած ավիաընկերությունների սեփականատերերը պահանջում են վերադարձնել այդ ինքնաթիռները՝ չեղարկելով դրանց շահագործման լիցենզիաները։ Հայտնի է արտերկրում նման ինքնաթիռների ձերբակալման մի քանի դեպքերի մասին։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն երկար տարիներ գտնվում է միջազգային ծանր պատժամիջոցների տակ՝ կապված իր միջուկային ծրագրի և միջուկային զենք ստեղծելու փորձերի հետ։ Սահմանափակումները, ի թիվս այլ ոլորտների, անդրադարձել են իրանական ավիացիային։ Թեհրանը միշտ պնդել է, որ իր միջուկային ծրագիրը լրում է խաղաղ բնույթ։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա