«Մենք կարող ենք պարզապես ստիպված լինել դա նորից անել»

Your browser doesn’t support HTML5

Դոնալդ Թրամփը 18 ամիս առաջ Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ վերադարձել է Վաշինգտոն: Նա իր ելույթում ակնարկել է, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: 76-ամյա Թրամփն ասել է. «Մենք կարող ենք պարզապես ստիպված լինել դա նորից անել», սակայն հստակ ոչինչ չի ասել: