Ամերիկացի բասկետբոլիստին Ռուսաստանում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Երեքշաբթի օրը Ռուսաստանի դատարանի դահլիճում վերսկսվել է ամերիկյան բասկետբոլի աստղ Բրիթնի Գրիների դատավարությունը։

Գրիներին թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել՝ կապված փետրվարին Մոսկվայի օդանավակայանում իր ձերբակալության հետ: Նա ավելի վաղ դատավարության նիստում խոստովանել է, որ կանեփի յուղով տարաներ է ունեցել, բայց հանցավոր մտադրություն չի ունեցել:

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանում վերսկսվել է ամերիկյան բասկետբոլի աստղ Բրիթնի Գրիների դատավարությունը

Գրիների փաստաբանները դատավարության ժամանակ փաստաթղթեր են ներկայացրել այն մասին, որ ԱՄՆ բժշկական կենտրոնը թույլատրել է նրան օգտագործել կանեփ՝ խրոնիկական ցավը բուժելու համար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժեց պաշտպանության այդ գիծը՝ անցյալ շաբաթ հայտարարելով, որ ԱՄՆ օրենքները չեն գործում Ռուսաստանում, և որ ռուսաստանյան օրենքները պետք է հարգվեն:

Գրիներին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: