2022 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարեց Ուկրաինային միջին հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր տրամադրելու մասին։ Խոսքը NASAMS-ի մասին է՝ նորվեգա-ամերիկյան ցամաքային կայանքներ, որոնք ծառայության են անցել ՆԱՏՕ-ում 1998 թվականին: Մինչև ռազմաճակատ հասնելը, ուկրաինական անձնակազմերը դեռ պետք է երկար վերապատրաստման մարզումներ անցնեն: Այնուամենայնիվ, որոշումը գրավել է փորձագետների ուշադրությունը, որոնցից շատերն այն համարում են շրջադարձային:
Ինչպե՞ս «փակել երկինքը»
Չնայած ‘’երկինքը փակելու’’ եւ միջին ու հեռահար մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու Ուկրանիայի բազում խնդրանքներին, Արևմուտքը մինչ այժմ Ուկրաինային տվել է հիմնականում միայն Raytheon-ի արտադրած ուսադիր հակաօդային Stinger տիպի հրթիռային համակարգեր (FIM-92 Stinger):
Հակառակ ընդհանուր կարծիքին, Stinger-ը գործարկվում է ոչ միայն ուսից: Այն կարող է տեղադրվել մեքենաների, զրահամեքենաների և նույնիսկ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա: Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ դրա հեռահարությունը չի անցնում 8 կիլոմետրից։ Այսինքն՝ սա մարտական զենք է, որը կիրառելի է հիմնականում ուղղաթիռների և ռազմաօդանավերի դեմ, որի նպատակը ցամաքային գործողություններին աջակցելն է: Բայց ամենամեծ հարցն այն է, որ մարդու կողմից շարժական զենիթահրթիռային ցանկացած համակարգ (MANPADS) գործնականում անօգուտ է թեւավոր հրթիռների և արագ թռչող թիրախների դեմ մարտերում։
Ռազմական հարցերով պատմաբան և ավիացիայի ճարտարագետ Մարկ Սոլոնինի խոսքերով, «Ստինգերները» կարևոր դեր են խաղացել ռուս-ուկրաինական պատերազմի առաջին փուլում, երբ Ռուսաստանն առաջնագծում դեռ ակտիվորեն օգտագործում էր ավիացիան: Այս զենքի առաքումներն իրականացվել են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների կողմից: Սակայն արտադրող ընկերությունը հայտարարել է, որ չի կարողանա մեծացնել արտադրությունը 2023 թվականից ավելի վաղ՝ մատակարարման շղթայի դժվարությունների և նոր մոդելի անցնելու նախապատրաստման պատճառով:
Բացի Stingers-ից, Ուկրաինային մատակարարվում են նաև բրիտանական Starstreak համակարգեր, որոնք նույնպես պատկանում են MANPADS կատեգորիային (ուսադիր հրթիռային կայանքներ): Թեև Starstreak-ն ունի գրեթե նույն քաշը, այն ունի առնվազն երկու հետաքրքիր առանձնահատկություն. չունի մարտագլխիկ (մինչդեռ Stinger-ը կրում է մեկ կիլոգրամ պայթուցիկ): Եթե Stinger-ը թիրախը խոցում է օդանավի շարժիչի ջերմային սենսորով, ապա Starstreak-ը կառավարվում է ձեռքով SACLOS տեխնոլոգիայի միջոցով (կիսաավտոմատ հրաման դեպի տեսադաշտ՝ կիսաավտոմատ հսկողություն տեսադաշտի երկայնքով): «Պարզ ասած, - բացատրում է փորձագետ Մարկ Սոլոնինը, - օպերատորը պետք է անընդհատ թիրախը պահի «տեսադաշտի» խաչմերուկում, ինչը շատ դժվար է, եթե թիրախը թռչում է արագ: Օպերատորը կարող է ունենալ ընդամենը 6-7 վայրկյան»։ Սակայն Starstreak-ին չի կարելի խաբել ջերմային կամ ռադարային միջամտությամբ: Նրա հեռահարությունը կազմում է 7 կմ հորիզոնական և նույնքան էլ ուղղահայաց ուղղություններով:
Այսպիսով, NASAMS համակարգը որակապես այլ տեսք ունի։ Այն օգտագործում է ավելի գերադասելի AIM-120 տիպի միջին հեռահարության երկինք-երկինք տիպի հրթիռներ, որոնք երկար ժամանակ օգտագործվել են կործանիչների դեմ:
Կոշտ շարժիչով հրթիռը կշռում է 152 կիլոգրամ՝ 3,7 մետր երկարությամբ: Կրում է 18-23 կիլոգրամ կշռող մարտագլխիկ, բայց ամենակարևորը՝ այն հավաքում է ձայնի արագությունը չորս անգամ գերազանցող արագություն, ժամում անցնելով 4900 կիլոմետր։ Այս արագությունը թույլ է տալիս նրան աշխատել ոչ միայն ինքնաթիռների, այլև ավելի արագ թռչող թիրախների դեմ, ուստի NASAMS-ը կարող է ուկրաիանական կողմից պաշտպանել Ռուսաստանից թռչող գրեթե ամեն ինչից՝ ներառյալ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թեւավոր հրթիռներից: Հեռահարությունը կազմում է 25 - 50 կիլոմետր: Այն թռչում է մինչև 21 կիլոմետր բարձրություն: Ուղղորդումը բարդ է և ներառում է ոչ միայն դոպլեր ռադար, այլ նաև էլեկտրաօպտիկական սենսոր, ջերմոգրաֆիկ տեսախցիկ, արագ ինքնաանջատման գործառույթ, որը դժվարացնում է իրեն հայտնաբերելը:
NASAMS-ի օգտագործման պատմության մեջ կան մի քանի հետաքրքիր դրվագներ. Օրինակ, 2005 թվականին համակարգը գործարկվել է նախագահի երդմնակալության ժամանակ Վաշինգտոնի օդային տարածքը լրացուցիչ պաշտպանելու համար, ինչպես նաև օգտագործվել է Սպիտակ տան շուրջ օդային տարածքը պաշտպանելու նպատակով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. «Այս համակարգը կօգնի Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիվ օդային հարձակումներից»:
Ուկրաինայի երկնքի պաշտպանության լուրջ խնդիրը ոչ միայն առաքված արևմտյան համակարգերի քանակն է, այլ դրանց ինտեգրումը գոյություն ունեցող ցանցին, որն այնքան էլ վատ չի արել իր գործը։
«Ռուս-ուկրաինական պատերազմի բարդությունն ու յուրահատկությունը նրանում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ունեն համեմատաբար հուսալի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչը դժվարացնում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար տեղական օդային գերազանցության ձեռքբերումը»,- ասել է բրիտանացի ռազմական փորձագետ Հարրի Հալիմը։
Ավելի ժամանակակից ՀՕՊ/Հրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը շատ կարևոր է պատերազմի քաղաքական համատեքստում. «Արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերն իսկապես կարող են կանխել ռուսական հարվածները Ուկրաինայի տարածքում՝ օգտագործելով հեռահար թեւավոր զինամթերք», - ասում է Հարրի Հալիմը: - Եթե դա սկսի տեղի ունենալ, ապա ռուսները վերջապես կկորցնեն ուկրաինացիներին ահաբեկելու իրենց հիմնական զենքը, որը սարսափ է առաջ բերում բնակչության շրջանում՝ քաղաքները գնդակոծելով, ինչպես անում էր Հիտլերն ընդդեմ Լոնդոնի: Եվ այդ ժամանակ ռուսները ստիպված կլինեն այլ ճանապարհ փնտրել ուկրաինական բնակչության շրջանում սարսափ սերմանելու համար», ինչը, ինչպես ռուս քաղաքական ստրատեգներին է թվում, կարող է օգնել նրանց հեռացնել Վլադիմիր Զելենսկիի իշխանությունը, ով անսպասելի կերպով հաստատակամություն է ցուցաբերել ռուսական ագրեսիայի նկատմամբ»:
Օդային ուժեր` ընդդեմ օդային ուժերի
Ուկրաինական երկինքը ռուսական անգղներից փակելու մեկ այլ միջոց է կործանիչ ինքնաթիռների օգտագործումը:
Ինչ-որ պահի շատ գործուն կերպով քննարկվում էր Ուկրաինային ՆԱՏՕ-ի երկրներում մնացած MIG-29-ների մատակարարման հարցը։ Սակայն ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի վարչակազմը քննադատում էր Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարելու գաղափարը։
Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող մարտական ինքնաթիռների թվի վերաբերյալ տվյալները հակասական են։ Ենթադրվում է, որ մինչ ռազմական գործողությունները սկսվելը, Ուկրաինայում եղել է 36 ՄԻԳ-29, 34 ՍՈՒ-27, 31 ՍՈՒ-25, 14 ՍՈՒ-24։ Սակայն եթե հաշվենք ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրությունները կործանված ուկրաինական ինքնաթիռների մասին, ապա կստացվի, որ ամբողջ օդային ուժերն արդեն մի քանի անգամ ոչնչացվել են: Ուստի կարելի է ասել, որ այս թվերը ռուսների կողմից ներկայացնելը պարզապես անիմաստ է։
Ուկրաինա արեւմտյան ինքնաթիռների մատակարարումների հարցն ընդհանրապես լրջորեն չի քննարկվել։ Գլխավոր նպատակն այն գաղտնի պահելն է:
Մարկ Սոլոնինը հիշեցնում է, որ NASAMS-ի կողմից օգտագործվող AIM-120 հրթիռները հենց սկզբից ստեղծվել են որպես երկինք-երկինք տիպի հրթիռներ, ուստի, եթե դրանք տեղադրվեն F-16-ի (ՆԱՏՕ-ի ամենաթեթև ինքնաթիռի) վրա, ապա, հաշվի առնելով նրա հեռահարությունը, Ուկրաինան կստանա բջջային և արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ։ Միևնույն ժամանակ, օդաչուներից չեն պահանջվի օդային մարտերում կամ ցամաքային թիրախների դեմ գործողություններում արտասովոր հմտություններ, քանի որ նրանք թռչելու են իրենց տարածքի վրայով իրենց ցամաքային հակաօդային պաշտպանության ստվերում:
‘’Հինգերորդ սերնդի կործանիչը, ըստ տարբեր գնահատականների, արժե 80-170 մլն դոլար։ Սակայն այն կարող է հանկարծ հայտնվել մոտ 70-80 հազար դոլար արժողությամբ ուսից արձակված հրթիռի հարվածի ներքո։ Այնպես որ, եթե նույնիսկ ձեզ հարկավոր է մեկ տասնյակ Stingers ծախսել մեկ հարվածի համար, ապա դրանց արժեքը չնչին է ինքնաթիռի գնի համեմատ’’:
«Ներկա պատերազմը հստակ ցույց է տալիս, որ մի շարք անօդաչու թռչող սարքեր (անօդաչու թռչող սարքեր, թեւավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ, կառավարվող հեռահար արկեր) դառնում են օդից թիրախի խոցման հիմնական միջոցը։ Օդաչուի միջոցով թռչող ինքնաթիռները դուրս են մղվում։ Դրանք պարզապես ստանձնում են այլ պարտավորութուն,- ասում է Մարկ Սոլոնինը և ավելացնում. ‘’Ուկրաինայում գտնվելուս այս ընթացքում ես երբեք չեմ տեսել ռուսական մարտական ինքնաթիռներ երկնքում։
Իհարկե, 50 կամ 60 ինքնաթիռների կորուստը մեծ խնդիր չէ Ռուսաստանի համար, բայց նրանց համար պարզ դարձավ, որ եթե շարունակեն Վիետնամի ոճով, ապա 50-ն արագ կվերածվի 500-ի»,- շարունակում է պատմաբանը։ -Պատերազմը փոխվում է, և եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդանավերի երեք քառորդը խփվում էր օդային մարտերում, ապա այժմ ՀՕՊ հրթիռը շատ ավելի վտանգավոր է ինքնաթիռի համար։
«Ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերը, թերեւս, ամենակարևորն են պատերազմի այս փուլում։ Երկարաժամկետ հեռանկարում հենց նրանք են որոշելու պատերազմի ելքը»,- եզրափակում է ռազմական փորձագետ Հարրի Հալիմը։
Իհարկե, երկնքում թվային գերազանցությունը Ռուսաստանի կողմն է։ Ուկրաինական օդային ուժերն օրական միջին հաշվով 10-15 թռիչք են կատարել՝ ռուսական 250-ի դիմաց։ Եվ այնուամենայնիվ, «ուկրաինական օդուժը մի բան է, որի մասին ռուսները պետք է լավ մտածեն», - ասում է Դեյվիդ Ռոսը, որը հազարավոր ժամեր է թռել իր F-15-ով:
«Ուկրաինան մինչ այժմ հիմնականում պահպանել է հակաօդային պաշտպանության իր հնարավորությունները, այն ապացուցել է, որ դժվար թիրախ է ռուսների համար», ասում է նա:
Մեծաթիվ վերլուծաբանների խոսքերով, «ուկրաինացի օդաչուների տպավորիչ արդյունքներն օգնել են փոխհատուցել ռուսների թվային գերազանցությունը»։ Մինչ օրս ռուսական ավիացիան, առաջին շաբաթների կորուստներից և անհաջողություններից հետո, փորձում է հեռու մնալ Ուկրաինայի օդային տարածքից եւ հիմա հրթիռներ է արձակում իր բազային օդանավակայանների տարածքից՝ Կուրսկի մերձակայքում կամ Կասպից ծովի վրայով։ «Միակ ճանապարհը, որով ռուսները դեռ կարող են հաղթահարել ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և ներթափանցել երկրի ներքին տարածքը, հեռահար տարածությունից հրթիռային հարվածներ հասցնելն է»,- ասում է Հարի Հալիմը։ Իսկ ցամաքային գործողության անմիջական աջակցության խնդիրն ամբողջությամբ դրված է հրետանու վրա։
«Դեռ 2008 թվականին Վրաստանում նկատելի էր ռուսական օդուժի վատ աշխատանքը»,- շարունակում է Դեյվիդ Ռոսը։ «Նրանք մեծաթիվ զոհեր են տվել, և տասնչորս տարի անց ես ակնկալում էի, որ նրանք ավելի լավ կաշխատեն Ուկրաինայում՝ իրենց ուժերը դարձնելով ավելի փոխլրացնող և գործող:
‘’Փաստերը դա չեն հաստատում’’, ասում են փորձագետները:
''Ամերիկայի Ձայն''