Չինաստանն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը

Մայիսին գնված նավթի ծավալը մոտ մեկուկես անգամ ավելին էր, քան մեկ տարի առաջ

Չինաստանը մայիսին ավելացրել է իր նավթի ներկրումը Ռուսաստանից, ինչն օգնեց Մոսկվային փոխհատուցել Ուկրաինայի ներխուժման պատճառով արևմուտքից ռուսական էներգակիրների գնման նվազեցման հետ կապված կորուստները:

Ներմուծման աճը, որը հաստատվում է մաքսային տվյալներով, նշանակում է, որ Ռուսաստանը առաջ է անցել Սաուդյան Արաբիայից՝ որպես Չինաստանի նավթի գլխավոր մատակարար՝ ռուսական էներգակիրների արտահանման դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում:

Աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը մայիսին Ռուսաստանից ներմուծել է 8,42 մլն տոննա նավթ, ինչը 55 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Your browser doesn’t support HTML5

Պեկինը տնտեսապես օգտվում է Մոսկվայի մեկուսացումից

Պեկինը հրաժարվել է հրապարակայնորեն դատապարտել Մոսկվայի սանձազերծած պատերազմը և փոխարենը տնտեսապես օգուտ է քաղում իր հարևանի մեկուսացումից: Մայիսին Չինաստանը Սաուդյան Արաբիայից ներկրել է 7,82 մլն տոննա նավթ։

Ռուսաստանից էներգակիրների գնումները մայիսին կազմել են 7,47 մլրդ դոլար՝ մոտ 1 մլրդ դոլարով ավել, քան ապրիլին, հաղորդում է Bloomberg News-ը։

Նոր մաքսային տվյալները հրապարակվել են այն ժամանակ, երբ ուկրաինական պատերազմի սկսվելուց չորս ամիս անց ամերիկացի և եվրոպացի գնորդները հրաժարվում են ներկրել ռուսական էներգետիկ արտադրանքը կամ խոստանում են կրճատել ներկրումը առաջիկա ամիսներին: