ՆԱՏՕ-ն համատարած կերպով ավելացնելու է իր արագ արձագանքման զորքերի թիվը՝ այն հասցնելով ավելի քան 300,000-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:
«Մենք կվերափոխենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը և կավելացնենք մեր բարձր պատրաստվածության ուժերի թիվը մինչև 300,000-ը», - ասել է նա լրագրողներին այս շաբաթվա վերջին Մադրիդում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:
Your browser doesn’t support HTML5
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերն այս պահին ունեն 40,000 զինվորական:
Մադրիդի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն նաև կփոխի Ռուսաստանի դեմ կիրառվող խոսելաոճը, որը 2010-ից ի վեր, ըստ ռազմական այս դաշինքի ռազմավարության, նկարագրվում էր որպես ռազմավարական գործընկեր:
Ստոլթենբերգն ասել է, որ երեքշաբթի օրն ինքը, մինչեւ գագաթաժողովը հանդիպելու է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ՝ քննարկելու դաշինքին միանալու սկանդինավյան այս երկրների հայտերը:
«Ես ոչ մի խոստում չեմ տալիս, բայց կարող եմ պարզապես վստահեցնել, որ մենք ակտիվորեն աշխատում ենք առաջընթաց ապահովելու համար»,- ասել է Ստոլթենբերգը` հիշեցնելով այս հարցում Թուրքիայի ընդդիմությունը։