ԱՄՆ-ի դաշնային օրացույցում հայտնվել է նոր տոն հայտնի որպես Ջունթինֆ (Juneteenth) կամ Ստրկության վերացման օր: Այն ավելի քան 150 տարի նշում են աֆրոամերիկացիները:
Օրն իր անվանումն է ստացել հունիս և տասնինը բառերի կրճատումից և ազդարարել է ժամանակին Միացյալ Նահանգներում ստրկության ավարտը: Առաջին անգամ այն նշվել է 1866 թվականի հունիսի 19-ին։ Մեկ տարի առաջ մինչև վերոհիշյալ տարեթիվը Թեքսասի Գալվեստոն քաղաքում ստրկության մեջգտնվող աֆրոամերիկացիները տեղեկացան իրենց ազատության և ԱՄՆ քաղաքացիական պատերազմի՝ դեռևս երկու ամիս առաջ ավարտված լինելու մասին: Այդ լուրն իրենց հասավ ավելի քան 2,5 տարի անց այն բանից հետո, երբ նախագահ Աբրահամ Լինքոլնը հրապարակեց Ազատման մասին հռչակագիրը:
Your browser doesn’t support HTML5
1866 թվականից ի վեր այդ օրը նշվում է ամեն տարի Գալվեստոնում, որտեղից տոնակատարությունները տարածվեցին ողջ երկրով մեկ: Այդ օրը հայտնի է նաև որպես Հոբելյան, Ազատության կամ Էմանսիպացիայի օր:
Այն նշվում է ընտանեկան հավաքույթների, շքերթների և փառատոների տեսքով: 1980թ.-ին Թեքսասը դարձավ առաջին նահանգը, որը Juneteenth-ը հռչակեց պաշտոնական տոն: Այդ ժամանակներից ի վեր, ԱՄՆ նահանգների մեծ մասը պաշտոնապես ճանաչեցին այն որպես նահանգային տոն կամ հիշատակի օր:
Օրվա նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ 2020 թվականի համազգային բողոքի ցույցերից հետո՝կապված ոստիկանական կալանքի տակ գտնվող Ջորջ Ֆլոյդի և այլ աֆրոամերիկացիների սպանության դեպքերի հետ:
2021 թվականին Juneteenth-ը դարձավ ԱՄՆ 11-րդ դաշնային տոնը, որի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրենք, իսկ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց այն: