Apple-ը ներկայացնում է իր նորարարությունները

Apple ընկերությունը հայտարարել է իր նորարաությունների մասին, ըստ որի՝ ընկերությունն առաջ է քաշել "գնիր այժմ, վճարիր ավելի ուշ" ծրագիրը, ինչպես նաև M2 չիպերով աշխատող MacBook Air

Երկուշաբթի հունիսի 6-ին Apple-ը գործարկեց իր iPhone-ների ծրագրային ապահովման թարմացումը՝ ներկայացնելով "գնիր այժմ, վճարիր ավելի ուշ" ծառայությունը, ինչպես նաև նոր MacBook Air-ը, որն աշխատում է վերջին M2 չիպով:

Համաշխարհային ծրագրավորողների կոնֆերանսում՝ Apple-ի երկրորդ խոշոր ամենամյա միջոցառմանը, տեխնոլոգիական հսկան ցուցադրեց նոր ավտոմեքենայի վահանակ, որը կընդգրկվի այնպիսի ավտոմեքենաներում, ինչպիսիք են Ford-ը և Jaguar-ը: Այն ներառում է iPhone-ի համար մի շարք նոր գործառույթներ և տվյալների անվտանգության համակարգ:

Apple Pay Later-ը թույլ կտա օգտատերերին վճարել Apple Pay-ի միջոցով և վճարումը կատարել չորս վճարումներով վեց շաբաթվա ընթացքում՝ առանց որևէ լրացուցիչ հավելավճարի:

Your browser doesn’t support HTML5

Վերջին նորությունները Apple ընկերության կողմից

Apple-ը նաև նոր iOS-ում ուժեղացրել է անվտանգության միջոցները: Այն ներդրել է «Անվտանգության ստուգում» հավելվածը, որը թույլ է տալիս օգտվողներին չհրապարակել անձնական տվյալներ, օրինակ, գտնվելու վայրի մասին:

Բացի այդ, Apple-ը ներկայացրել է իր M2 չիպը՝ ընկերության առաջին ներքին չիպի՝ M1-ի իրավահաջորդը: Վերջին M2 չիպը, որն ունի 24 գիգաբայթ հիշողություն, 18%-ով գերազանցում է իր նախորդին և կարող է հեռարձակել 4K և 8K տեսանյութեր:

M2 չիպը կներդրվի բոլորովին նոր MacBook Air-ում: Ավելի թեթև քաշ ունեցող այս նոր համակարգչի արժեքը առանց M2 չիպի սկսվում է 1199 ԱՄՆ դոլարից, որը կունենա մի քանի երանգներ, իսկ MacBook Pro-ն M2 չիպով կարժենա 1299 դոլար: Երկու նոթբուքներն էլ հասանելի կլինեն հաջորդ ամիս:

Նոր MacOS-ը, որը կոչվում է Ventura, կունենա Mail հավելվածի թարմացումներ, տեսախցիկի ծրագրային ապահովման թարմացումներ և բարելավված ծրագրեր:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա