Ուկրաինային օգնելու հարցում միասնականության պակաս է նկատվում ԱՄՆ-ի Սենատում

Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան օգնության փաթեթի մասին փաստաթղթերն այժմ սպասում են երկրի նախագահի ստորագրությանը: Սենատը նախորդ օրն էր հաստատել 40 միլիարդ դոլարի համարժեք օգնության փաթեթը: Սակայն այն փաստը, որ օրենքին դեմ քվեարկած բոլոր 11 սենատորները ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, անհանգստության տեղիք է տալիս Ուկրաինայում, քանի որ մինչ այժմ օգնության շուրջ բոլոր հարցերում Սենատը ցուցաբերում էր միասնականություն:

Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մակքոնելի գլխավորությամբ Հանրապետական կուսակցության սենատորների պատվիրակությունն այց է կատարում Ուկրաինա՝ ի նշան աջակցության, եւ ի նշան օգնությունը շարունակելու հարցում միասնականության:

Կոնգրեսում այս փոփոխությունը նոր քաղաքական փուլ է բացում ռուսական ներխուժման դեմ Ուկրաիանային օգնելու հարցում, ինչը լուրջ ազդանշան կարող է լինել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից որդեգրված ռազմավարության համար, որի որոշումներն ուժի մեջ մտցնելու գործը մեծապես է կախված Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում անցկացվող քվեարկության արդյունքներից: Խոսքը վերաբերում է թե՛ ռազմական օգնությանը, եւ թե՛ մարդասիրական նպատակներով իրականացվող հատկացումներին