Չորեքշաբթի օրը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները չկարողացան հիմնական ամրագրող միջոց ընդունել աբորտի իրավունքը պաշտպանելու համար: Քվեարկությունը տեղի ունեցավ նրանից հետո երբ պարզվեց, որ Գերագույն դատարանը պատրաստ է չեղյալ համարել Ռոու ընդդեմ Ուեյդի նշանակալից որոշումը, որը գրեթե 50 տարի առաջ օրինականացրել էր աբորտը:
Կարծիքի նախագծի հրապարակումից հետո Հանրային աջակցությունը հղիության արհեստական ընդհատման իրավունքների նկատմամբ փոքր-ինչ աճել է: Ամերիկացիների կեսից մի փոքր ավելին՝ 53%-ը, ասում են, որ չեն ցանկանում տեսնել Ռո ընդդեմ Ուեյդի տապալումը: Սակայն երկրում կան նաև շատերը, ովքեր ողջունում են դատարանի ակնկալվող որոշումը:
Եթե Ռո ընդդեմ Ուեյդը չեղարկվի, աբորտը անմիջապես անօրինական կդառնա 13 նահանգներում և շատ արագ կարող է օրենքից դուրս ճանաչվել ևս 19-ում:
Չորեքշաբթի օրը, Սենատի դեմոկրատները փորձեցին դա կանխել դաշնային մակարդակում աբորտի իրավունքների պաշտպանության քվեարկության միջոցով:
«Այսօրվա քվեարկությունը տասնամյակների ընթացքում ամենահետևողականներից մեկն է, քանի որ 50 տարվա ընթացքում առաջին անգամ Գերագույն դատարանի պահպանողական և ծայրահեղ մեծամասնությունը փորձում է հայտարարել, որ կանայք չունեն ազատություն իրենց սեփական մարմնի նկատմամբ,» ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Սակայն դեմոկրատների վերահսկումը Սենատում միևույնն է չի տրամադրում բավարար ձայներ հանրապետականների կողմից առարկվող որոշումներ ընդունելու համար:
«Մեր դեմոկրատ գործընկերները ցանկանում են քվեարկել աբորտի օգտին բոլոր 9 ամիսների ընթացքում՝ մինչև երեխայի ծնվելը: Սա մի ձախողված շոու քվեարկություն է, որը միայն կապացուցի նրանց սեփական ծայրահեղականությունը,» ասել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը:
Մակքոնելը խոստացել է հղիության արհեստական ընդհատման դաշնային արգելք, եթե հանրապետականները վերահսկեն Սենատն այս տարվա միջանկյալ ընտրություններում:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Ռո ընդդեմ Ուեյդի չեղարկման դեպքում, մարդիկ կարող են տեսնել ծնելիության վերահսկման սահմանափակում և աբորտըի որպես սպանություն դասակարգում:
«Կարծում եմ՝ մենք լուրջ վտանգի տակ ենք: Նկատի ունեցեք, որ Միթչ Մաքքոնելը և Կոնգրեսի մյուս հանրապետականները խոսում են կանանց ընտրության իրավունքի ազգային արգելքի մասին,» ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Ներկայումս ԱՄՆ-ն աշխարհի այն 7 երկրներից մեկն է, որոնք թույլատրում են աբորտը հղիության առաջին 20 շաբաթից հետո:
Հոդվածը պատրաստվել է Քեթրին Գիպսոնի նյութի հիման վրա: