Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին շաբաթ օրը` ապրիլի 30-ին օդային տագնապի պատճառով Ուկրաինայի Լվով քաղաքի երկաթուղային կայարանում շտապում էր պատսպարվելու համար:
Չնայած տագնապի ազդանշանին, որոշ անցորդներ չէին ցանկանում բաց թողնել դերասանուհու հետ լուսանկարվելու հնարավորությունը: Ջոլին շարունակում էր շտապել պատսպարվելու համար, բայց միևնույն ժամանակ պարտավոր էր ժպտալ տեսախցիկների առջև։ Հոլիվուդյան աստղը ասել է, թե չի վախեցել, և իրեն սպասող մեքենան նստելով, մարդկանց կոչ էր, արել, որ զգույշ լինեն:
Ջոլին, ով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հատուկ բանագնաց է, նախքան ազդանշանների տագնապը, կայարանում այցելում էր տեղահանված երեխաներին:
Հոդվածը պատրաստվել է "Reuters" լրատվականի հրապարակած նյութի հիման վրա: