Աշխարհի հավատացյալ մահմեդականներն Իսլամի սուրբ Ռամադան ամսվա ընթացքում հավելյալ մեծ գումարներ են ծախսում: Սակայն Թուրքիայում աճող գնաճը շատերի համար է դարձրել է նույնիսկ օրվա սնունդը հայթայթելու պայքար: Նրանցից շատերն են ասում, որ չնայած Ռամադանը մոտենում է ավարտին, իրենք կարողացել նույնիսկ երկու կիլոգրամ լոլիկ գնել։ Ապրիլին Թուրքիայի վիճակագրության հաստատությունը հայտնել էր, որ գնաճը 20 տարվա ընթացքում սահմանել է նոր ռեկորդ` 61%: Զեկույցում նշվում էր, որ միայն մարտին սպառողական գներն աճել են ավելի քան 5%-ով։
Դիրաբեքիրի քրդերն ասում են, թե հին ժամանակների աղքատությունը վերադարձել է:
Ռամադանի ընթացքում սննդի աճող պահանջարկը խորացրել է գնաճը։ Նույնիսկ մթերք չվաճառող վաճառողներն են բողոքում, որոնց խոսքերով, մարդկանց գնողունակության անկման պատճառով, իրենց ապրաքները մնում են խանութներում:
Թուրքիայի տնտեսության անկումն այսօր չէ, որ սկսվել է: Այն սկսվել է 2018 թվականից: Եվ մինչ նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է հանգստացնել եւ խրախուսել երկրի ժողովրդին, քննադատները նրան են մեղադրում տնտեսական սխալ քաղաքականության պատճառով երկիրն այս վիճակին բերելու մեջ: