Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումը, որը կարող է հասնել մինչեւ Միացյալ Նահանգներ, հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռի արձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը Արխանգելսկի մարզի Պլեսեցկի փորձնական տիեզերակայանի թռիչքագոտուց:
Զինվորականների խոսքով՝ ‘’Սարմատ’’ հրթիռային համակարգը շահագործման կհանձնվի փորձարկման ծրագրի ավարտից հետո։
«Կրասնոյարսկի երկրամասի «Ուժուր» հրթիռային համալիրում աշխատանքներ են տարվում գլխավոր հրթիռային գունդը նոր հրթիռային համակարգով վերազինելու ուղղությամբ»,- հավելել են գերատեսչությունում։
Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Պուտինը ողջունել է ‘’Սարմատ’’-ի արձակումը, ասելով, որ նոր հրթիռը չունի օտարերկրյա նմանակներ և ի վիճակի է հաղթահարել ցանկացած ժամանակակից հակահրթիռային պաշտպանություն:
Նախարարությունը հայտնել է, որ ‘’Սարմատ’’-ը կարող է կրել հիպերձայնային ծրագրավորված թեւեր և մարտագլխիկներ: Ռուս զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ «Ավանգարդ» հիպերձայնային ծրագրավորված մեքենան կարող է կցվել հրթիռին։
Ըստ զինվորականների՝ «Ավանգարդը» ունակ է 27 անգամ գերազանցել ձայնի արագությունը եւ կատարել սուր մանևրներ՝ խուսափելով հակառակորդի հակահրթիռային վահանից։
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, որը ղեկավարում է ‘’Սարմատ’’ գործարանը, հրթիռի փորձարկումն անվանել է «նվեր ՆԱՏՕ-ից»:
Ըստ Ռոգոզինի՝ «այս գերզենքի» առաջին մատակարարումները զորքերին կսկսվեն աշնանը՝ փորձարկումների ավարտից հետո:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին հայտարարել է, որ ռուսական «Սարմատի» փորձարկումը չի փոխի ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «Սարմատ»-ի փորձարկումները դիտարկում է որպես «նախազգուշացում կամ սպառնալիք» Ռուսաստանի կողմից, Սաքին պատասխանել է. «Ոչ»:
«Նրանք ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից շրջանակներում մեզ ավելի վաղ տեղեկացրել էին ծրագրվող փորձարկումների: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դրանից հետո հայտարարել էր, որ փորձարկումներն անարդար քայլ չեն համարում Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների համար: «Սակայն ռուսական հրթիռների փորձարկումների ժամկետներն ու մասշտաբները չեն ազդի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու մեր մոտեցման վրա», - ասել է Սաքին: