Սպիտակ տունն ասում է, որ Արդարադատության նախարարությունը վերանայում է դաշնային դատավորի այն որոշումը, թե ինքնաթիռներում և այլ հասարակական տրանսպորտում դիմակների մանդատը օրինական չէ՝ տապալելով Բայդենի վարչակազմի քաղաքականությունը:
Երկուշաբթի ԱՄՆ-ի շրջանային դատավոր Քեթրին Քիմբալ Միզելի կողմից Ֆլորիդայի Թամփա քաղաքում կայացրած որոշման մեջ ասվում է, որ առողջապահական ոլորտի պաշտոնյաները գերազանցել են իրենց լիազորությունները մանդատը սահմանելու հարցում:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված դատավորի որոշման մեջ նաև ասվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը չի արդարացրել իր որոշումը և չի հետևել պատշաճ կանոնակարգին:
Այս ամսվա սկզբին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն երկարաձգեց դիմակների մանդատը հասարակական տրանսպորտում 15 օրով մինչև մայիսի 3-ը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ տվեց շարունակել հրամանը լրացուցիչ ժամանակով՝ երկու շաբաթով, որպեսզի կարողանանք գնահատել վերջին տեղեկությունները՝ համահունչ ամերիկացի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվությունին: Այսպիսով, սա ակնհայտորեն հիասթափեցնող որոշում է: ՀՎԿ-ն շարունակում է խորհուրդ տալ դիմակ կրել հասարակական տրանսպորտում»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին:
Պարզ չէ՝ արդյոք դատավորի հրամանը անմիջապես ուժի մեջ կմտնի, թե՞ Բայդենի վարչակազմը կփորձի արգելափակել որոշումը:
Your browser doesn’t support HTML5