Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե իր երկրի դեմ պատժամիջոցներ սկսելով, Արեւմուտքը վնասել է ինքն իրեն: Նրա խոսքերով, այս պատժամիջոցները հանգեցրել են «Արևմուտքի տնտեսության վատթարացմանը»։
Խոսելով Ռուսաստանի ներքին տնտեսության վիճակի մասին՝ Պուտինն ասել է, որ գնաճը կայունանում է, և որ երկրում մանրածախ պահանջարկը մտել է բնականոն հունի մեջ։
‘’Ռոյթերս, լրատվական գործակալությունը հիշեցննում է, որ Արևմուտքի երկրներն աննախադեպ պատժամիջոցներ սկսեցին Ռուսաստանի կորպորատիվ և ֆինանսական համակարգի դեմ այն պահից, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին զորքեր մտցրեց Ուկրաինայի տարածք:
Ռուսաստանը պետք է օգտագործի իր բյուջեն՝ նպաստելու համար տնտեսությանը, երկուշաբթի օրն ասել է Պուտինը։ Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռավար հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը նոր պայմաններում պետք է արագացնի արտաքին առևտրում իր ազգային արժույթի օգտագործման գործընթացը:
Ինչպես ‘’Ռոյթերս’’ գործակալությունն է հիշեցնում, Ռուսաստանի տնտեսությունը մեծապես է տուժել արևմտյան աննախադեպ պատժամիջոցների արդյունքում: