Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային Մի-17 տիպի ուղղաթիռներ տրամադրելու հնարավորությունը

Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային Մի-17 տիպի ուղղաթիռներ և «Համվի» մակնիշի ռազմական ամենագնացներ տրամադրելու հարցը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին:

Հրապարակման տվյալներով՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 միլիոն դոլար, սակայն դեռ հստակ չի որոշվել, թե ինչ զինատեսակներ է այն պարունակում։

Ըստ The Washington Post-ի, փաթեթը նախկինում ներառում էր հաուբիցներ, ափամերձ պաշտպանության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հանդերձանքներ:

Բայց դեռ պարզ չէ, թե արդյոք այդ բոլոր սարքավորումները կմնան վերջնական փաթեթում, թե ոչ:

Հոդվածը կազմված է ''Ռոյթերս'' գործակալությունից ստացված տեղեկությունների հիման վրա: