Ռուս ավելի քան 7000 զինծառայող է զոհվել

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները։

Քսան օրերի ընթացքում Ուկրաինայում ռուս սպանված զինվորականների թիվը գերազանցում է Իրաքում և Աֆղանստանում 20 տարիների ընթացքում սպանված ամերիկացի զինվորականների ընդհանուր թվին:

Թերթի տվյալներով՝ տուժել է 14-21 հազար ռուս զինվորական։

Մինչև 150 հազար ռուս զինվորական է ներգրավված Ուկրաինայի տարածքում պատերազմին, նշում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրները նշում են, որ ռուսական բանակի կորուստների մասին տվյալները մոտավոր են և հիմնված են բաց աղբյուրների, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալների և արբանյակային պատկերների վրա։

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը ներխուժման օրից ի վեր կորցրել է մոտ 14 հազար զինվորական։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ուկրաինական կողմից ավելի քան 18000 զոհի մասին։

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը միայն մեկ անգամ է հայտարարել կորուստների մասին. Մարտի 2-ին գերատեսչությունը հայտնել էր 498 զինծառայողի մահվան մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել իր տվյալները։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին էր հայտարարել ուկրաինացի 1300 զինվորականների մահվան մասին։